Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, հնչել են կրակոցներ, կան տուժածներ          Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացողներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը       Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն    

15 ապր 2020 13:22

Գերմանական հիվանդանոցի օնկոլոգիական բաժանմունքում գրանցվել է կորոնավիրուսի զանգվածային բռնկում. DW

Համբուրգի համալսարանական Էպպենդորֆ հիվանդանոցի ուռուցքաբանության բաժանմունքում գրանցվել է COVID-19 վարակի զանգվածային բռնկում հիվանդների և բժշկական անձնակազմի շրջանում: Այդ մասին հայտնում է DW-ն՝ վկայակոչելով կլինիկայի ներկայացուցիչ Զասկիա Լեմմին:
«Ուռուցքաբանության բաժանմունքում անցյալ շաբաթ COVID-19 է հայտնաբերվել 20 հիվանդի և տարբեր մասնագիտությունների 20 աշխատողի մոտ», – ասել է նա:

Վարակի առաջին դեպքերից հետո բաժանմունքի բոլոր հիվանդներն ու աշխատակիցները անցել են կորոնավիրուսային թեստեր: Վարակված հիվանդները տեղափոխվել են հատուկ ինֆեկցիոն կորպուսներ:


Լեմմի խոսքով՝ աշխատանքներ են տարվում վարակի աղբյուրը պարզելու ուղղությամբ: Der Spiegel- ը, որ առաջինն է հայտնել բռնկման մասին, հայտնում է, որ առաջին վարակակիրը հնարավոր է՝ եղել է հավաքարարը:


Նշենք, որ Համբուրգը Գերմանիայում վարակի տարածման կենտրոններից մեկն է: Այնտեղ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 3800 դեպք, դրա հետևանքով մահացել է 59 մարդ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր