Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

17 ապր 2020 12:13

Կորոնավիրուսով վարակումը կարելի է որոշել կղանիքի միջոցով՝ մինչ հազի եւ ջերմության հայտնվելը.գիտնականներ

Մարդու մոտ կորոնավիրուսը վարակման ախտանիշներից մոտ մեկ շաբաթ առաջ կարելի է հայտնաբերել կղանքում։ Այսպիսի եզրակացության են եկել Ավստրալիական ազգային համալսարանի հետազոտողները։


Daily Mail-ը հայտնում է, որ ավստրալիական Բնակչության առողջության գիտահետազոտական դպրոցի համաճարակաբան Ապարնա Լալը հայտարարել է, թե գիտնականները պլանավորում են կոյուղու պարունակության անալիզ կատարել՝ կոյուղաջրերի մոնիթորինգը թույլ կտա հետեւել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին եւ կանխարգելել դրա բռնկումները։


Նիդեռլանդներում գիտնականները նույնպես կատարել են նման հետազոտություն, որը ցույց է տվել, որ կորոնավիրուսով վարակումը կարոելի է որոշել կղանիքի միջոցով՝ մինչ հազի եւ ջերմության հայտնվելը։


Ամերսֆորտից պրոֆեսոր եւ միկրոկենսաբան Գերտյան Մեդեման հայտարարել է, որ կոյուղու մեկ խողովակի թեսթերը կարող են տեղեկատվություն տալ միլիոն մարդու վիճակի մասին։ Նմուշները կվերցվեն կոյուղաջրերից, այնուհետեւ գիտնականները կուսումնասիրեն դրանք Ջոն Կերտինի անվան բժշկական հետազոտությունների դպրոցի լաբորատորիաներում։


Նոբելյան մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր-իմունոլոգ Պիտեր Դոերտին այդ մեթոդն անվանել է «ոչ գրավիչ», սակայն համաձայնել է, որ նման միջոցը կարող է թույլ տալ մեծ թվով վարակվածներ հայտնաբերել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր