Գիշերը Մոսկվայի փողոցներում ռազմական տեխնիկայի շարժ է նկատվել          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մեր մոլորակը, ինչ վախճան է սպասվում մեր մոլորակին       Ադրբեջանը պատրաստ է գա՞զ տրամադրել Հայաստանին.Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»    

18 ապր 2020 10:55

9-ամյա աղջիկը 6 անգամ փրկել է մոր կյանքը.առաջին անգամ մոր կյանքը փրկել է 4 տարեկանում

Անգլիական Բլեքփուլ քաղաքից (Լանքաշիր կոմսություն) 9-ամյա Սիենա Համնեթ Չաուն արդեն 6 անգամ փրկել է իր մոր կյանքը:


The Mirror պարբերականի հաղորդմամբ՝ 37-ամյա Ջեմա Համնեթն ունի Ադիսոնի հազվադեպ հիվանդություն, որի պատճառով երբեմն նա կորցնում է գիտակցությունը: Ջեման հիվանդ է արդեն երկար տարիներ՝ մանուկ հասակից, սակայն ախտորոշումը հաստատվել է 2010 թվականին: Նա աշխատել է Լանքաշիրի ոստիկանությունում 11 տարի նախքան 2019 թվականին բժշկական ցուցումներով աշխատանքից ազատումը:


Ադիսոնի հիվանդությունը էնդոկրին համակարգի հիվանդություն է, որի պատճառով մակերիկամները չեն կարողանում արտադրել բավարար քանակությամբ հորմոններ, մասնավորապես, կորտիզոլ եւ ալդոստերոն, որոնք մարմինն օգտագործում է մետաբոլիզմի եւ սթրեսին արձագանքելու դեպքում:


Նոպան կարող է տեղի ունենալ աննշան գործոնների պատճառով, ինչպիսիք են ոտքի մատով հարվածը կամ իրադարձությունների նկատմամբ սթրեսային արձագանքը: Երբ Ջեման կորցնում է գիտակցությունը, 8 րոպեի ընթացքում նրան պետք է ստերոիդներ ներարկել, որոնք պետք է փոխարինեն այդ հորմոնները, որպեսզի օրգանիզմը կարողանա ինքնուրույն արտադրել դրանք: Եթե կինը չի ստանում ներարկումը 8 րոպեի ընթացքում, նա կարող է մահանալ:


Ջեմայի դուստր Սիենան առաջին անգամ փրկել է մոր կյանքը 4 տարեկանում: Այդ օրվանից առ այսօր նա արդեն 6 անգամ ցուցաբերել է բուժօգնություն Ջեմային: Վերջին այդօրինակ դեպքի ժամանակ մոր մոտ սկսվել էր խուճապ, որը պայմանավորված էր COVID-19 պանդեմիայի հետեւանքով մեկուսացման ապրումներով: Ջեման հերթական անգամ կորցրել էր գիտակցությունը: Եւ այդ ժամանակ 9-ամյա Սիենան հանգիստ կերպով արել էր մոր ներարկումը:


«Անհրաժեշտ է դուրս բերել ինսուլինը կոլբայից եւ ներարկել ինձ, քանի դեռ ես անգիտակից վիճակում եմ: Նա զանգում է շտապ օգնություն, սակայն քանի որ ես ունեմ շատ հազվագյուտ հիվանդություն, որոշ բժիշկներ ստիպված են ուսումնասիրել այն նախքան ժամանելը»,-պատմել է Ջեման:


Վերջին դեպքից հետո Ջեմայի նախկին գործընկերները՝ ոստիկանները, տեսակցել էին կնոջը: Նրանց տպավորել էր, թե ինչպես է 9-ամյա Սիենան դրսեւորվել այդ իրավիճակում: Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Կլեր Սլոանը պատմել է, որ աղջիկն արժանի է մեդալի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր