Փոփոխություններ են կատարվել ավարտական քննությունների և փոխադրման կարգում          Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն, կա 9 վիրավnր       Տեսանյութ.Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբին ու Սաուդյան Արաբիայում նավթավերամշակման գործարանի    

18 ապր 2020 13:02

Մարալիկում եւս 8 անձ վարակվել է կորոնավիրուսով.վարակման աղբյուրը պարզ չէ.քաղաքապետ

Մարալիկ քաղաքի հիվանդանոցի բուժանձնակազմի կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է մեծանալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը:


Նա նշեց, որ այս պահին կա 10 հաստատված դեպք, նմուշառում է վերցվել եւս 60 հոգուց, դեռեւս ոչ պաշտոնական տվյալներով եւս 8 հոգու թեստի պատասխանը դրական է եղել:

«Բուժանձնակազմի հետ շփված անձինք մեկուսացված են, ընդանուր առմամբ քաղաքում ավելի խիստ միջոցներ են կիրառվում, դրսում գրեթե մարդիկ չկան, դեզինֆեկցիա են արվում փողոցներն ու շենքերի մուտքերը: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին դուրս չգալ եւ օգնել մեզ դուրս գալ այս վիճակից»,- ասաց նա:


Քաղաքապետի խոսքով` իրավիճակը նաեւ բարդ է այն առումով, որ վարակման աղբյուրը պարզ չէ. «Վարակը առաջին վարակված քաղաքացուց չի տարածվել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր