Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած       Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

22 ապր 2020 14:16

Տղամարդիկ ավելի հաճախ են մահանում կորոնավիրուսից, քան կանայք

Տղամարդիկ ավելի հաճախ են մահանում կորոնավիրուսից, քան կանայք՝ պնդում է ավստրալացի ծագումնաբան Ջենիֆեր Գրեյվզը:


Science Alert-ի հաղորդմամբ՝ Իտալիայում եւ Չինաստանում տղամարդկանց շրջանում մահացությունը երկու անգամ ավելի բարձր է, քան կանանց շրջանում: Նյու Յորքում տղամարդկանց կազմում են մոտ 61%-ը մահացածների ընդհանուր թվից:


Գրեյվզի խոսքով՝ տղամարդկանց շրջանում բարձր մահացությունը կարող է բացատրվել մի քանի գործոններով, ներառյալ՝ գեներ, հորմոններ, իմունային համակարգ եւ պահվածք: Այլ պատճառ կարող են լինել քրոնիկ հիվանդությունները:


Մասնագետի խոսքով՝ հիմնական պատճառը կարող է լինել Y-քրոմոսոմը:


Բացի այդ, համարվում է, որ կանանց մոտ ավելի լավ է զարգացած իմունային համակարգը: Դա նրանց ընկալունակ է դարձնում աուտոիմուն հիվանդությունների նկատմամբ, սակայն բարձրացնում է վիրուսային հիվանդությունների դեմ անխոցելիությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր