Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

22 ապր 2020 16:32

Չինաստանը ծաղր է համարել ԱՄՆ-ի դատական հայցն իր դեմ՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ

Չինաստանը «արդարադատության ծաղր» է համարել ԱՄՆ Միսսուրի նահանգի՝ իր հասցեին ուղղված մեղադրանքները նոր տեսակի կորոնավիրուսի տարածման մասին տեղեկությունները թաքցնելը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:




Դիվանագետը նշել է, որ վիրուսի մասին ապատեղեկացնելու մեղադրանքը որևէ իրական հիմք չունի: Նա ընդգծել է՝ համաճարակի բռնկման առաջին իսկ օրից չինական կառավարությունն իրավիճակի զարգացման մասին բաց և թափանցիկ ձևով տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, ԱՄՆ-ին և այլ պետություններին:


Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ Չինաստանի իշխանությունների քայլերը ենթակա չեն ամերիկյան դատարանների քննարկմանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր