Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

23 ապր 2020 13:44

Համավարակի պայմաններում Ռուսաստանի ՆԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին չի վտարելու

Ռուսաստանի ՆԳՆ-ն կորոնավիրուսի համավարակի պայմաններում օտարերկրյա քաղաքացիներին չի վտարելու եւ նրանց փաստաթղթերն անվավեր չի ճանաչելու: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետ Վալենտինա Կազակովան, հայտնում է ՏԱՍՍ-ը: 


«Այս ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ արտաքսման, վտարման կամ մնալու անցանկալիության որոշումներ չեն կիրառվի, ինչպես նաեւ անվաներ չեն ճանաչվի օտարերկրյա քաղաքացիների ձեռքին եղած փաստաթղթերը: Խոսքը վիզաների, աշխատելու թույլտվությունների, արտոնագրերի, ժամանակավոր մնալու  թույլտվությունների եւ կացության ձեւերի մասին է»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր