Գրանտներից զրկված ՀԿ-ներին կհովանավորեն հայ օլիգարխները․«Հրապարակ»          Ի՞նչ գործով են ձերբակալվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, և ի՞նչ է նախորդել ձերբակալություններին. «Փաստ»       Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

23 ապր 2020 14:00

Մենք մեղք ենք գործել Երկրի, մեր շրջապատի և Արարչի դեմ,մարդկությունն ապագա չի ունենա, եթե կործանի շրջակա միջավայրը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Երկրի օրվա կապակցությամբ դիմել է մարդկությանը՝ կոչ անելով պաշտպանել շրջակա միջավայրը: Նա ընդգծել է, որ կորոնավիրուսային համավարակը ցույց տվեց, որ որոշ մարտահրավերներ պետք է համաշխարհային մակարդակի պատասխան ստանան:


Ինչպես նշում է Daily Mail-ը, պոնտիֆիկոսն ասել է, որ այսօրվա բնական աղետները Երկրի պատասխանն են մարդկության կողմից վատ վերաբերմունքին:


«Կարծում եմ, եթե հիմա Աստծուն հարցնեմ՝ ինչ է մտածում այս ամենի վերաբերյալ, չեմ կարծում, որ կասի՝ այս ամենը լավ է: Մենք ոչնչացրել ենք Աստծո ստեղծածը: Երկիրը շահագործման համար պաշարներով անհատակ հանք չէ: Մենք մեղք են գործել Երկրի, մեր շրջապատի և ի վերջո Արարչի դեմ»,-ասել է կաթոլիկների հոգևոր առաջնորդը:


Իր խոսքում Հռոմի պապը գովել է բնապահպանական շարժման մասնակիցներին՝ ընդգծելով, որ երիտասարդ էկոակտիվիստները պետք է փողոցներ դուրս գան ու սովորեցնեն, որ մարդկությունն ապագա չի ունենա, եթե կործանի շրջակա միջավայրը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր