«Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն          Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին       Ռուբլին թանկացել է, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 15-ի համար    

24 ապր 2020 16:33

Լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով. Երեւանում կլինի անձրեւ ու ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 24-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում  սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ և կարկուտ: 24-25-ին լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով:


Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:


«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում ապրիլի 24-ի ցերեկը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։


Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +4+6, վաղը ցերեկը՝ +11+13։


Օդի ջերմաստիճանը մարզերում.


Շիրակում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+5,


Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+5,


Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +7+10,


Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+5,


Լոռիում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +2+7,


Տավուշում գիշերը 0+4, ցերեկը՝ +3+8,


Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+5,


Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +9+11,


Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+13,


Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+13,


Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+5,


Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+13,


Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +8+12,  


Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +2+5,


Արցախում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +2+5 (հովիտներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +8+12):


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր