Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

27 ապր 2020 12:52

Տեսանյութ.Մայիս ամսվա համար 100․000 դրամ բաժանել յուրաքանչյուր ընտանիքին և կրկնակի թոշակ տալ յուրաքանչյուր թոշակառուին․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստանը» Կառավարությանն առաջարկում է մայիս ամսվա համար 100․000 դրամ բաժանել յուրաքանչյուր ընտանիքին և կրկնակի թոշակ տալ յուրաքանչյուր թոշակառուին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։


«Մենք առաջարկում ենք, որ Հայաստանը նույնպես գնա այն դյուրին ճանապարհով, որով տարբեր առաջադեմ երկրներ արդեն գնացել են։ Այսինքն, ուղղակի փող բաժանել մարդկանց, ոչ թե ծրագրեր մշակել և այնպիսի չափորոշիչներ դնել, որ մարդիկ չկարողանան օգտվել։ Այսօր մոտ 650 հազար ընտանիք կա ՀՀ-ում ապրող։ Այս 650 հազար ընտանիքին որպեսզի աջակցություն տրամադրվի, մեր իշխանությունը մտածել է՝ եկեք թիրախավորենք՝ ովքեր են կարիքավորները և նրանց տանք։ Եվ այնպիսի չափանիշներ են ձևավորել, որ հազարավոր կարիքավորներ դուրս են մնացել ծրագրերից»,- նշեց նա։


Էդմոն Մարուքյանը խոսքով՝ պետք չէ աջակցել պետական սեկտորի աշխատողներին, հանրային ծառայությունների՝ «Գազպրոմ»-ում, ՀԷՑ-ում աշխատողներին, կապի, ՏՏ և բանկային ոլորտներում աշխատողներին։


«Մոտ 150 հազար հանում ենք, տակը մնում է 500 հազար ընտանիք։ Մենք առաջարկում ենք մայիս ամսից 100 մլրդ դրամ նախատեսել, որի 50 մլրդ դրամը 500 հազար ընտանիքներին բաժանել։ Այսինքն, ամեն ընտանիքին 100 հազար դրամ։ Մնացած 50 մլրդ դրամով ևս մեկ անգամ թոշակ տալ, ՀՀ-ում կա մոտ 470 հազար թոշակառու։ 100 մլրդ դրամ մայիս ամսին պետք է բաժանվի ժողովրդին»,- ասաց ԼՀԿ ղեկավարը։


Գումարը, ըստ Էդմոն Մարուքյանի, առկա է․ Կենտրոնական բանկի գանձապետական հաշվեհամարում 300 մլրդ դրամից ավելի գումար կա․ «Կա 300 մլրդ դրամի չափով փող, մեր պետությունն այս պահին համարյա 30 մլրդ դրամ է ծախսել, բայց խորը ճգնաժամի մեջ ենք, ընտանիքներ կան, որ խայտառակ սովի են մատնված, վարձով ապրող մարդկանց իրենց բնակարաններից են դուրս հանում»,- ասաց նա։


Էդմոն Մարուքյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստանը» հակաճգնաժամային տարբեր գաղափարներով է հանդես եկել, որով առաջարկել է Կառավարությանը տարատեսակ լուծումներ՝ միտված ստեղծված իրավիճակից դուրս գալուն։ «Այս ընթացքում մեր կողմից բարձրաձայնված տարբեր խնդիրների լուծումների ճանապարհները, որ մենք ցույց ենք տալիս, ասում են՝ դա պոպուլիզմ է։ Օրինակ, ասում ենք՝ կա փող և այդ փողn այս կամ այն ձևով պետք է բաշխել, դա կարող է ավելի լավ լինել, քան ձեր տարբերակը, մեզ ասում են՝ դա պոպուլիզմ է, Հայաստանը հարուստ երկիր չէ, ինչու եք համեմատում այլ երկրների հետ։


Այդ երկրները իրենց ՀՆԱ-ի չափով են աջակցություն տալիս, Հայաստանն էլ իր ՀՆԱ-ի չափով պետք է տա։ Եթե մենք նայենք մեր ՀՆԱ-ի տոկոսին համահունչ, թե որքան աջակցություն է մեր պետությունը հայտարարել, որ կարող է տրամադրել, դա մեր ՀՆԱ-ի 1 տոկոսն էլ չի կազմում»,- նշեց նա։


Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր