Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 ապր 2020 13:53

Թուրք ընդդիմադիր պատգամավորը կոչ է արել առերեսվել Հայոց ցեղասպանության հետ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն կոչ է արել առերեսվել սեփական անցյալի և Հայոց ցեղասպանության հետ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։


Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ սոցցանցերի իր էջերում Թանրըքուլուն հրապարակումներ է կատարել՝ օգտագործելով հայերեն և անգլերեն «Երբեք չմոռանալ» հեշթեգը։


«1915թ․ ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Ստամբուլում և տարվեցին Չանքըրը ու Անկարա և անհետ կորսվեցին։ Քանի դեռ անցյալի հետ չենք առերեսվել, վերքերը երբեք չեն բուժվի», - նշել է թուրք պատգամավոր։


Թուրքական մամուլը հիշեցնում է, որ տարիներ առաջ նմանատիպ բովանդակությամբ գրավոր հայտարարություն էր տարածել նաև ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ 2016թ․ ապրիլի 24-ին, այն բանից հհետո, երբ Ֆրանցիսկո Պապը և Եվրախորհրդարանը կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Քըլըչդարօղլուն հետևյալ հայտարարությունն էր տարածել․


«1915թ․ տեղի է ունեցել մի մեծ ողբերգություն, որը թե հայերի, թե մուսուլմանների հիշողության մեջ տրավմատիկ հետք է թողել։ Այդ մեծ ողբերգությունից ծագած տրավմայի հետևանքների չեզքացումը մեղադրող, հանդիմանող քաղաքական հայտարարություններով հնարավոր չի լինելու ապահովել։ Այս առումով թե հոգևոր առաջնորդների, թե մնացած բոլորի խնդիրը պետք է լինի այնպես անել, որ անցյալի այդ ողբերգությունը ոչ թե հանգեցնի նոր սերունդների միջև բախումների, այլ նպաստի համատեղ ջանքերով վշտերի ու վերքերի բուժմանը։ Իհարակե համերաշխ ապագա կառուցելը չի նշանակում մոռանալ անցյալը, ընդհակառակը, դրա համար անհրաժեշտ է անկեղծորեն առերեսվել տեղի ունեցած ողբերգության հետ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր