Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած       Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

27 ապր 2020 16:35

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝


Ապրիլի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ը, մայիսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:


Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։


Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով, մայիսի 1-2-ը ևս 2-3 աստիճանով:


Երևան քաղաքում՝

Ապրիլի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 28-ի ցերեկը սպասվում է, 29-30-ը, մայիսի 1-2-ը երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։


Երևան քաղաքի ապրիլի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.


· Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.00C (2008 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` 1.80C (1979 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.00C

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր