Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

28 ապր 2020 16:40

Տեսանյութ.Մարուքյանը պոպուլիստական հայտարարություններ է անում.Բացենք պահուստային ֆոնդը բաժանենք քաղաքացիներին,բա հետո՞

Բացենք պահուստային ֆոնդը բաժանենք քաղաքացիներին, իսկ աշխատավարձերն ինչպե՞ս տանք, բանակի ծախսերն ինչպե՞ս հոգանք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որը պետությունը պետք է կրկնապատկի թոշակառուների թոշակն ու ավելացնի սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացվող գումարները։


«Եթե, ենթադրենք, այսօր մենք դա անում ենք, բա վա՞ղը ինչ ենք անելու, մի ամիս հետո՞ ինչ ենք անելու։ Այսինքն՝ բացենք ամբողջ պահուստային ֆոնդը բաժանենք մարդկանց: Նման բանը լավ է հնչում, ինձ համար էլ շատ հաճելի կլինի ասեմ՝ բոլորին 200 հազար բաժանվելու է, սակայն դա տրամաբանության եւ իրականության հետ կապ չունի։ Ճգնաժամը վերաբերում է բոլորին եւ բոլոր երկրներին, ճգնաժամը պահանջում է կտրուկ լուծումներ»։


Լրագրողի դիտարկմանը, որ նախորդ իշխանություններն էլ իրենց էին մեղադրում պոպուլիզմի մեջ, երբ ընդդիմադիր էին, Սիմոնյանն ասաց. «Մենք չենք կանգնում ասում՝ եկեք մարդկանց թող բաժանենք, իսկ աշխատավարձերը ինչպե՞ս տանք, բանակի ծախսերն ինչպե՞ս հոգանք»։


Հարցին՝ Էդմոն Մարուքյանը ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամ էր, պոպուլիստական հայտարարություններ անո՞ւմ էր, ԱԺ փոխնախագահն ասաց. «Եթե էն ժամանակ էլ Էդմոն Մարուքյանը պոպուլիստական հայտարարություններ աներ, ես իրեն կասեի ու հիմա էլ եմ ասում, երբ որ ինքը պոպուլիստական հայտարարություններ է անում»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր