Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

28 ապր 2020 17:00

Ես վտանգավոր եմ համարում ցանկացած հայտարարություն, թե ժողովուրդը սոված է

«Երբ մենք այսօր ասում ենք, որ գումար պետք է ծախսենք, առաջին հերթին մտածում ենք այն՝ մոտավորապես 1000 վարակված քաղաքացիների մասին, որոնք ասյօր գտնվում են բուժման մեջ»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։


Վերջինիս խոսքով,  երբ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը նշում են, թե քաղաքացիներին պետք է ՀՆԱ-ի 10%-ի չափով սոցիալական աջակցություն տրամադրվի, տպավորություն է, որ եվրոպական երկրների մասին է խոսքը։


«Ժողովո՛ւրդ, եվրոպական երկրների մասի՞ն եք խոսում։ Դուք գիտեք չէ՞, որ այնտեղ կա բժշկական ապահովագրություն։ Ես այսօր հետաքրքրվել եմ, թե Ֆրանսիան առողջապահության ապահովագրման համար որքան գումար է ծախսում, ինձ ասացին, որ պետական բյուջեին համաչափ գումար է ծախսվում այդ ոլորտում, բայց այդ գումարները պետական բյուջեից չեն տրամադրվում։ Իսկ Հայաստանում քաղաքացիների բուժման ծախսը պետության վրա է, մեր բյուջեի վրա։ Մենք առողջապահական ոլորտի վրա գումար ենք ծախսում, բայց դա ոչ մի կերպ չի արտացոլվում կառավարության սոցիալական որևէ ծրագրի ծախսային  մասում»,-ներակացրեց պատգամավորը։


Հ. Իգիթյանն ասաց, որ դժվար է հաշվարկել՝ մեկ անձի բուժման համար պետությունը որքան գումար է ծախսում։ Բացի այդ, ըստ պատգամավորի, երկրորդ ամենակարևոր հարցը անվտանգությունն է՝ ներառյալ պարենային անվտանգոթյունը, և այս պահին պետք է հստակ սահմանվի՝ ինչ քայլեր են արվելու դա ապահովելու համար։


Պատգամավորը նշեց, որ նաև էներգետիկ անվտանգության հարցն է կարևոր. «Այստեղ ասում են, որ կոմունալները պետք է չվճարվեն։ Ժողովուրդ, ոչ, ով կարող է, պետք է պարտադիր վճարի։ Խոսքը պետության էներգետիկ անվտանգության մասին է։ Այդ համակարգը պետք է աշխատի այսօր, և վաղն էլ է աշխատելու»։


Հ. Իգիթյանը դեմ է, որԱԺ ամբիոնից կանգնում և ասում են՝ ժողովուրդը սոված է, և պետք է գումար տալ։ Նրա խոսքով այդպես չէ։


«Մեր ժողովրդի մի մասը ոչ միայն կորոնավիրուսի պատճառով, այլ առավելևս կորոնավիրուսի պատճառով է գտնվում սոցիալական անապահով վիճակում։ Մեր բոլորի պարտքն է գտնել և օգնել այդ մարդկանց։ Ունե՞ք առաջարկ, տվեք՝ ոնց կարելի է այդ մարդկանց հայտնաբերել։ Մենք հայտնաբերում ենք այդ մարդկաց և ունեցածի սահմաններում ենք օգնում, ի՞նչ կարևոր է, թե այդ օգնությունը ՀՆԱ-ի քանի տոկոսի չափով է։ Ես վտանգավոր եմ համարում ցանկացած հայտարարություն, թե ժողովուրդը սոված է։ Ո՞ր ժողովուրդն է սոված, կան մարդիկ, որոնց պետք է հայտնաբերենք և օգնենք, դա մեր պարտքն է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր