Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

02 մայիս 2020 14:40

Վաղը երկար ուղևորության կգնամ մեքենայով, կբացեմ մեքենայի պատուհանը և կշնչեմ COVID-19-ի օդը

Հանրահայտ երգչուհի Մադոննան հայտարարել է, որ կորոնավիրուսի հակամարմինների թեստը դրական պատասխան է տվել։ Աստղն այս մասին հայտնել է իր Instagram-ում՝ «Կարանտինային օրագիր» շարքի 14-րդ գրառման մեջ։


«Օրերս թեստ եմ հանձնել․ հակամարմինների թեստը դրական պատասխան է տվել: Այնպես որ, վաղը երկար ուղևորության կգնամ մեքենայով, կբացեմ մեքենայի պատուհանը և կշնչեմ COVID-19-ի օդը»,- գրել է երգչուհին։


Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների՝ հակամարմինների թեստերը ստուգում են արյան մեջ հակամարմինների առկայությունը՝ պարզելու, թե արդյոք թեստ հանձնողը նախկինում ենթարկվել է վիրուսի ազդեցությանը, թե`ոչ։


Թեստի դրական արդյունքը ցույց է տալիս, որ անհատն ունի հակամարմիններ, որոնք, հավանաբար, առաջացել են SARS-CoV-2 վարակի արդյունքում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր