Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

06 մայիս 2020 10:56

Ասֆալտին փռելու ազգանվեր գործով են զբաղված, իրավունք չունեն աշխատավարձերից պահումներ անել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններում շարունակում են աշխատավարձերից պահումներ անել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: ԱԱԾ աշխատակիցներից ահազանգ ստացանք, որ մինչեւ մայորի կոչում ունեցողներին պարտադրում են 5, իսկ ավելի բարձր կոչում ունեցողներին՝ 10-15 հազար դրամ փոխանցել ֆոնդին:


ԱԱԾ-ում դժգոհ են՝ համարում են, որ իրենք նախկինների դոսյեները զննելու, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու ազգանվեր գործով են զբաղված եւ պետք է լրացուցիչ վարձատրվեն ու նման մասհանումներ չպահանջեն իրենցից»:




Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր