Հունիսի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի դրույթների ցանկացած խախտման համար    

06 մայիս 2020 11:14

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 163 նոր դեպք

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 6-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 163 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2782-ի։


Առողջացել է ևս 24 պացիենտ, ընդհանուր՝ 1135։ Փաստացի բուժում է ստանում 1600 մարդ։


Մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 40։ Մինչ օրս գրանցվել է այլ պատճառներով մահվան 7 դեպք։


Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 26929։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր