Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»          Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել    

06 մայիս 2020 11:33

Կա կասկած, միգուցե շատ հիմնավոր կասկած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է

«Կա կասկած, միգուցե շատ հիմնավոր կասկած, ես հիմա չեմ կարող ասել,  որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է: Քանի որ հանգամանքները դեռ ամբողջովին չեն պարզվել, բոլորս խստացված կերպով ենք իրականացնում անվտանգության միջոցառումները»,- ԱԺ-ում այսօր հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչու են սկսել ԱԺ մուտքի մոտ բաժանել ձեռնոցներ և դիմակներ:


«Օրինակ դուք ոչ մի պաշտպանիչ միջոց չունեք, մեզ պարտադրում են, որ գնանք հանձնենք կամ բոլորս ենք հագնում, կամ չենք հագնում, կամ չենք գալիս, կամ ով հիվանդ է չի գալիս»,- հարցրեց Էդմոն Մարուքյանը և հավելեց, որ տված ձեռնոցից շորերը լրիվ կեղտոտվել են:


Նկատելով, որ հարցը անմիջական կապ չունի քվերակված և քննարկված նախագծի հետ, կամ գոնե ինքը ուղիղ կապ չի տեսնում՝ Արարատ Միզոյանը պատասխանեց. «Մեծ սիրով կպատասխանեմ ձեր հարցին:  Աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում կա այդպիսի մի նոր համաճարակ՝ կորոնավիրոսով պայմանավորված: Այնպես է ստացվել, որ ասում են, որ ձեռնոցները և դիմակները հավանականության որոշակի տոկոսով կարող են կանխել վարակի տարածումը, տվյալ դեպքում կարող են կանխել վարակի տարածումը ԱԺ պատգամավորների և շղթայաբար նաև նրանց ընտանիքների անդամներին և  բոլոր նրանց, ովքեր շփում ունեն պատգամավորների հետ»:


ԱԺ նախագահը հայտնեց, որ ոչ մեկին չի պարտադրվում այլ առաջարկվում է կրել:


Միրզոյանը հայտնեց, որ վաղուց հայտնել է, որ եթե  պատգամավորները մտահոգություն կունենան իրենց առողջության և հարազատների առողջության հետ կապված՝ կարող են չգալ աշխատանքի այն հարգելի կհամարվի:


Ըստ ԱԺ նախագահի, այս վիճակը երկար է շարունակվելու և չեն կարող պարալիզացնել ԱԺ գործունեությունը և  ինքը մինչև վերջին օրը գալու է աշխատանքի:


«Մինչև վերջը նկատի ունեի, մինչև մարդկությունը կհաղթահարի ճգնաժամը»,- արձագանքեց Միրզոյանը դահլիճից հնչած ճշտող հարցին::
***
Ցավոք սրտի, կասկածը հաստատված է, մենք Ազգային ժողովի աշխատակազմում կորոնավիրուսով վարակված ունենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 6–ին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։


«Ոչ մի պարտադրանք չկա դիմակ կամ ձեռնոց կրելու, բայց դա ձեր առողջության համար է, կոչ եմ անում ձեռք առնել անվտանգությանը միջոցառումները»,– ասաց նա։




Միրզոյանը վստահեցրեց, որ վարակակիրը մեկուսացված է, շփման շրջանակը հստակեցված ու մեկուսացված է։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր