Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-12, այնուհետև կբարձրանա 4-5 աստիճանով          Կենդանակերպի նշաններ, որոնց բախտն օգնում է ամեն ինչում և դառնում է հավատարիմ ուղեկից ողջ կյանքի ընթացքում       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

06 մայիս 2020 12:52

COVID-19- ով վարակման առավելագույն քանակը ՝ տան պատերից ներս՝ մարդկանց հաղորդակցման ժամանակ.գիտնականներ

Չինաստանի և Հոնկոնգի համալսարանների մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են Չինաստանի բոլոր նահանգներում, բացառությամբ Հուբեյ նահանգի, որտեղի Ուհան քաղաքից սկսվել էր համավարակը, կորոնավիրուսի տարածումը։ ՆՏՎ-ն գրում է, որ գիտնականներն իրենց առջև խնդիր են դրել  կազմել մոդել, թե ինչպես է  վիրուսը փոխանցվում մարդուց մարդ։


Գիտնականները պարզել են, որ վիրուսի փոխանցման դեպքերի առավելագույն քանակը տեղի է ունեցել տան պատերից ներս՝ մարդկանց հաղորդակցման ժամանակ: Այսպես վարակվել են COVID-19 ունեցող հիվանդների 79.9 տոկոսը: Տրանսպորտում վարակվել է հիվանդների 34 տոկոսը:


Ուսումնասիրողները եկել են եզրակացության, որ կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը փակ տարածությունում մարդկանց շփումն է: Բաց երկնքի տակ, գիտնականների պնդմամբ, արձանագրվել է վիրուսի փոխանցման միայն մեկ ապացուցված դեպք։


MedRxiv պորտալը, որը հրապարակել է ուսումնասիրությունը, շեշտում է, որ այս հետազոտությունը խոսում է միայն տեսության մասին, և դրա արդյունքները չպետք է օգտագործվեն կլինիկական պրակտիկայում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր