Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

09 մայիս 2020 11:54

Հայրենական մեծ պատերազմում առանց ադրբեջանական նավթի հաղթանակն անհնար կլիներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայրենական մեծ պատերազմում Կարմիր բանակի հաղթանակն անհնար կլիներ առանց Ադրբեջանից նավթ և նավթամթերք մատակարարելու, գրում է ria.ru-ն:


«Ադրբեջանը Կարմիր բանակի համար մատակարարել է նավթի 70%-ը, վառելիքի 80%-ը և քսայուղերի 90%-ը, առանց դրա պատերազմում հաղթանակն անհնար կլիներ»,- ասել է Ալիևը «Ազգային պաշտպանություն» («Национальная оборона») ամսագրին:


Նա ընդգծել է, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է Ադրբեջանի ավելի քան 600 հազար ներկայացուցիչ, նրանցից 300 հազարը զոհվել է:


«Մենք ոգեկոչում ենք պատմության այս օրը, խորապես հարգում ենք մարտի դաշտում և թիկունքում հաղթանակի գործում ներդրում ունեցած անձանց հիշատակը, հարգանքի տուրք ենք մատուցում ֆաշիզմից աշխարհը փրկած սպաների և զինվորների սխրանքներին»,- ասել Է Ալիևը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր