Քամալա Հարրիսը հրապարակել իր առողջության վերաբերյալ բժշկական եզրակացությունը          Հոկտեմբերի 12-ից 13-ը վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչպես են արտահայտում իրենց նվիրվածությունը    

23 օգոս 2016 17:04

Սամցխե Ջավախքից ընտրված պատգամավորը պետք է Վրաստանի պառլամենտում ներկայացնի Ջավախքի շահերը

Hayacq.com-ը երեկ անդրադարձել էր Վրաստանի վարչապետի Ախալքալաք այցին և տեղի ունեցած միջադեպին: 
Երեկ՝ հուլիսի 22-ին, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Ախալքալաքում հանդիպել էր ընտրողների հետ և նրանց ներկայացրել «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական թեկնածու Հենզել Մկոյանին։ Սակայն, տեղի ունեցած խայտառակ միջադեպը, որի հեղինակները գործող պատգամավոր Սամվել Պետրոսյանի կողմնակիցներն էին, ստվերել է նախընտրական քարոզարշավը։ Վերջիններս վարչապետից պահանջել են, որ նա նաև ներկայացնի նույն կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Անդրանիկ Պետրոսյանին, որը Սամվել Պետրոսյանի որդին է։ Վարչապետի՝ Սամվել Պետրոսյանի կողմնակիցներին ուղղված հանդարտություն պահպանելու, հորդորներն անցել են ապարդյուն և Գեորգի Կվիրիկաշվիլին հիասթափված լքել է հանդիպման վայրը և հեռացել Ախալքալաքից: 

Մեր ունեցած տեղեկություններով, Սամվել Պետրոսյանը մշտապես՝ հատկապես, պատգամավորական գործունեության ընթացքում զբաղված է եղել իր նեղ անձնական խնդիրների լուծմամբ: Այս ճանապարհին և մինչ այսօր համագործակցելով ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ։ Վրաստանի վարչապետի ներկայությամբ, իրենց իսկ քարոզարշավի ժամանակ սանձազերծած սադրանքը, մեծամասնական թեկնածուի հետ բանավեճը  նույնպես վկայում է այն մասին, որ տվյալ անձի համար Ջավախքի բնակչության շահերը ստորադասվում են իր նեղ անձնական շահերից։ 
Վրաստանի նոր՝ Ընտրական օրենսգրքով, այսուհետ Սամցխե Ջավախքից կարող է ընտրվել միայն մեկ մեծամասնական պատգամավոր՝ նախկին երկուսի փոխարեն, ուստի տրամաբանական կլիներ, որ իշխող կուսակցության համամասնական ցուցակում Սամցխե Ջավախքից ընդգրկվեր ոչ թե սահմանափակ կարողություններով և անհայտ մեկը, այլ նա,  ով  կկարողանա Վրաստանի պառլամենտում ներկայացնել Ջավախքի շահերը, խնդիրները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր