«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

15 մայիս 2020 10:56

Էդմոն Մարուքյանի ոչ այնքան հայտնի եղբոր տան հասցեում ոստիկաններ են հերթապահում Սասուն Միքայելյանի հայտարարությունից հետո

«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ոչ այնքան հայտնի եղբոր՝ Էդգար Մարուքյանի  հասցեում՝ Երևանի բազմաբնակարան շենքերից մեկի մուտքի մոտ արդեն քանի օր է՝ ոստիկաններ են հերթապահում։ Տեղեկություններ կան, որ ոստիկանությունն օպերատիվ տվյալներ է ձեռք բերել, որ Մարուքյանի եղբոր նկատմամբ հաշվեհարդար է ծրագրվում՝ ԱԺ հայտնի ծեծկռտուքից հետո նրա գրառման համար։


Հիշեցնենք, որ պատգամավորի եղբայրը Սասուն Միքայելյանի՝ «վիզդ կկտրեմ», «գլուխդ կցխեմ» սպառնալիքներից հետո գրել էր․ «Էդմոնին նման բան ասողը կակ մինիմում (…)», ավելի ուշ հեռացրել էր հայհոյախառն արտահայտությունը։ Սակայն Սասուն Միքայելյանը մի քանի օր անց ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Էդգար Մարուքյանը վիրավորել է իր ծնողին ու պիտի պատասխան տա։ Խորհուրդ տվեց ներողություն խնդրել և ակնարկեց, որ իր ղեկավարած կառույցը կարող է և ուզում է հաշվեհարդար տեսնել նրա հետ։


Ոստիկանությունից մեկնաբանություն խնդրեցինք այս հերթապահության մասով, սակայն նրանք ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին լուրը։ Հիշեցնենք նաև, որ Էդգար Մարուքյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Սասուն Միքայելյանի կողմից հնչեցված «ուղղակի և անուղղակի սպառնալիքների» կապակցությամբ հաղորդում ներկայացնելով»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր