Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

18 մայիս 2020 11:15

Պարետի նոր որոշմամբ այսօրվանից ուժի մեջ են մտնելու կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ

Պարետի նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։


Ըստ այդմ, այսօրվանից իր աշխատանքը կսկսի Երեւանի մետրոպոլիտենը եւ հանրային տրանսպորտը: Մետրոպոլիտենում երթեւեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով եւ ձեռնոցներով։ Սպասասրահներում   նշանակվելու   են   ուղեւորների   նստեցման եւ իջեցման    համար պատասխանատուներ,  որոնք  կազմակերպելու են ուղեւորների արագ, անվտանգ ու անխափան  ուղեւորափոխադրումը:


Մետրոպոլիտենի նախասրահներում եւ բոլոր վագոններում առկա են լինելու  բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։ Մետրոպոլիտենն աշխատելու է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։


Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտին, ապա ի թիվս թվարկվածի, այստեղ արգելվում է կանգնած ուղեւորների փոխադրումը, բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների, ուղեւորների միջեւ պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն: Ապահովվելու է բոլոր տրանսպորտային միջոցներում վճարման համար հատուկ արկղեր կամ այլ հարմարեցված տարաներ՝ կանխիկ փողի հետ շփումը հնարավորինս նվազեցնելու նպատակով։ Վարորդներին օրական երկու անգամ ջերմաչափում են:


Այսօրվանից իրենց աշխատանքները կարող են սկսել նաեւ վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները: Այստեղ սպասարկումն իրականացվում է բացառապես նախապես հեռախոսով կամ առցանց հերթագրման դեպքում: Միաժամանակ անհրաժեշտ է պահպանել հաճախորդների սպասարկման միջեւ առնվազն 20 րոպեանոց ընդմիջումներ:


Այսօրվանից կգործեն նաեւ հանրային սննդի օբյեկտները: Այստեղ նպատակահարմար է ընդհանուր առմամբ մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը կամ բազմակի կիրառման սպասքի օգտագործումը՝ պարտադիր ախտահանման պայմանով: Աշխատակիցներին արգելվում է աշխատանքային վայրը լքելը ընդմիջման նպատակով: Բոլոր հաջախորդների ջերմությունը պետք է չափել: Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների իրականացումը: Արգելվում է հաճախորդների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառ. մետրի հաշվարկով 10-ից ավելի հաճախորդի միաժամանակյա ներկայությունը:


Այսօրվանից բացվում են նաեւ մարզասրահները, որտեղ նույնպես նոր կանոններ են գործելու: Մասնավորապես, մարզվելուց առաջ և հետո ցնցուղի ընդունումն իրականացվում է տանը, մարզասարքերը տեղադրվում են միմյանցից առնվազն 2 մետր հեռավորության վրա:


Մայիսի 18-ից բացվում են նաեւ առեւտրային կենտրոնները, մոլերը: Այստեղ տաղավարներում իրարից մեկ մետր հեռավորությամբ գծանշումներ կարվեն: Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք:


Այսօրվանից աշխատելու են նաեւ գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեության օբյեկտները, փակ արտադրամասերը, շինհրապարակներում աշխատողների համար եւս նոր կանոններ են գործելու:


Վերաբացվելու են բացօթյա պատմամշակութային վայրերը:


Հանվելու է մշակութային ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումը, սակայն բացառապես փոքր խմբերով փորձերի համար:


Նկատենք, որ մանկապարտեզները կբացվեն ոչ թե այսօրվանից, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ մայիսի 20-ից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր