Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

27 մայիս 2020 15:35

Ընդդիմությունը չշփոթել խառնակչության հետ. Սամվել Բաբայանի հայտարարությունը

Հաշվի առնելով համաշխարհային եւ տարածաշրջանային մարտահրավերները եւ այդ համատեքստում Արցախում եւ նրա շուրջ խորացող վտանգները եւ առաջնորդվելով համերաշխության, անվտանգության եւ սոցիալական բարեկեցության սկզբունքով՝ այս փուլում «Միասնական հայրենիք» կուսակցությունը որոշում է կայացրել համագործակցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած դաշինքի հետ, որն օրեր առաջ ամրագրվել է քաղաքական համագործակցության հուշագրով: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Բազմիցս առիթ եմ ունեցել հայտարարելու, որ «Միասնական հայրենիք» կուսակցությունը պատրաստակամ է քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մեր պետականության առջեւ ծառացած խնդիրների հաղթահարման օրակարգի շուրջ եւ  համագործակցելու մեր քաղաքական առաջնահերթությունները կիսելու պատրաստակամություն հայտնած ուժերի հետ:


Այս առումով Արցախի քաղաքական դաշտը նոր երանգ ստացավ, երբ իմ գլխավորած քաղաքական ուժը հայտարարեց նախագահական ընտրություններում Մասիս Մայիլյանի թեկնածությունը սատարելու մասին: Սակայն եղավ այն, ինչ եղավ. միայն իրեն հայտնի պատճառներով Մասիս Մայիլյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին հանրությանը կոչ արեց չմասնակցել ընտրություններին: Կրկնում եմ՝ հանրությանը կոչ արեց չմասնակցել, ոչ թե, որպես Արայիկ Հարությունյանի հիմնական մրցակից, հրաժարվեց մասնակցությունից:


Արդյունքում ունենք ընտրված նախագահ, գործող խորհրդարան, ձեւավորվող կառավարություն եւ քաղաքական ուժ կոչվելու հայտ ներկայացրած, բայց քաղաքական պայքարից դուրս մնացած կառավարվող անհատներ, որոնց համար ինքնադրսեւորման պարարտ հող է ստեղծվել հատկապես վերոնշյալ քաղաքական համագործակցությամբ՝ ընդդիմադրի թվացյալ կեցվածք դրսեւորելու, անհիմն փորձագիտական դիրքերից պետական մտածողության հետ աղերսներ չունեցող ենթադրություններ հանրահռչակելու, պատմական այս ժամանակաշրջանում հայրենիքի ապագայի նկատմամբ քաղաքական պատասխանատվությունը կենցաղային առեւտրի փաթեթավորմամբ հանրությանը մոլորեցնելու եւ այս ամենի համապատկերում սեփական կերպարին կարեւորություն հաղորդելու պատեհ առիթ: Այս կապակցությամբ նկատեմ, որ խառնակչությունը քաղաքական կատեգորիա չէ եւ որեւէ ընդհանրություն չի կարող ունենալ ընդդիմության, առավել եւս՝ կառուցողական ընդդիմության հետ:


Որպես արցախյան քաղաքական դաշտի երկրորդ ուժ, իմ եւ իմ քաղաքական թիմի անունից վերահաստատում եմ, որ մեզ վստահված քվեները ծառայեցնելու ենք քաղաքական նոր մշակույթի ձեւավորմանը, որտեղ արտահայտվելու ազատությունը լինելու է գերակայություն, զրպարտությունը եւ ատելության խոսքը՝ քրեորեն պատժելի:


ԶԼՄ-ներում եւ սոցիալական մեդիայում «Միասնական հայրենիք» կուսակցություն-«Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինք համագործակցության շուրջ ծավալված շահարկումների եւ մի շարք այլ հարցերի շուրջ առաջիկայում հանդես կգամ մեկնաբանությամբ:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր