«Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է՝ պատրաստ է ապահովել 28 պատգամավորի ստորագրություններն իմփիչմենտի գործընթացի համար          Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել, կանգ առեք, ապիկարներ       Այն մասով, ինչ մասով որ եկեղեցին հարկ վճարում է, այդ հարկերը վճարում է որևէ խնդիր չկա    

01 հուն 2020 14:45

Գազի սակագինը բնակիչ-բաժանորդների համար չի թանկանալու

Գազի սակագինը բնակիչ բաժանորդների համար չի թանկանալու, սոցիալապես անապահովների համար գործող սակագները եւս պահպանվելու են։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին,  հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։


«Գազպրոմ»-ը մեկ գին է ներկայացրել բոլորի համար, բայց խմբերի դասակարգումը հանձնաժողովն է իրականացնում։ Մենք դասակարգել ենք, որ բնակիչ բաժանորդների համար գործող սակագինը կպահպանվի 1000 խ/մ-ի դիմաց՝ 139 հազար դրամ, իսկ սոցիալապես անապահովների համար կպահպանվի 1000 խ/մ-ի դիմաց՝ 100 հազար դրամ»,- ասաց Ազիզյանը։


Նրա խոսքով՝ ըստ ներկայացված հաշվարկների գազի գնի որոշակի բարձրացում կարող է լինել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնողների համար․ «Ջերմոցային տնտեսությունների, պահածոների, խմիչքնորի եւ կաթնամթերքի արտդրությամբ զբաղվողների համար գազի գինը հիմնավորված կլինի 212 դոլարից բարձրացնել 224 դոլարէ 1000 խ/մ-ի դիմաց, մինչդեռ «Գազպրոմ»-ն առաջարկում էր թանկացնել մինչեւ 283 դոլար»։


Ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար․ «Ամսական մինչեւ 10 հազար խ/մ-ի համար, սակագինը եւս պետք է նույնը մնա՝  1000 խ/մ-ի դիմաց՝ 139 հազար դրամ։ 10 հազար խ/մ-ը գերազանցող սպառողների համար գին է առաջարկվում սահմանել 255․92 դոլար


Նշենք, որ հունիսի 4-ին, հանձնաժողովում նախատեսվում է հանրային քննարկում, եւ բոլոր շահագրգիռ կողմերը կարող են գրանցվել եւ այդ աշխատանքային քննարկմանը մասնակցել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր