Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

04 հուն 2020 12:14

Մեկ զինվոր մահացել է, 6-ը՝ վնասվածք ստացել. ՔԿ-ն նոր տվյալներ է հրապարակել

2020թ. հունիսի 3-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Մատաղիս-Մարտակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացել է մեկ զինվոր, եւս 6-ն ստացել վնասվածքներ։ Այս մասին հայտնել է քննչական կոմիտեն։


Տարածված հաղորդագրության մեջ ասվում է.

«2020թ. հունիսի 3-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Մատաղիս-Մարտակերտ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան, զորավարժությունից վերադառնալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Մասիսի Ղուլյանը ստացած վնասվածքներից մահացել է, իսկ լեյտենանտ Աբրահամ Տիգրանի Մարուխյանը, պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Դավիթ Արմենի Սարգսյանը, շարքայիններ Միքայել Սամվելի Վահանյանը, Ժիրայր Վիկտորի Մանուկյանը, Արման Վահրամի Պողոսյանը և Արտակ Վարդանի Շեկոյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի զինվորական հոսպիտալ։


Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր