Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին          Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները       Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք    

04 հուն 2020 15:35

Չհավատալ «չիպավորման» մասին լուրերին,Ես առաջինը դեմ կլինեի, ինձ համար ամենասարսափելի բանն Աստծո հետ կապը կորցնելն է

ՌԴ կազմում գտնվող Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հերքել է տարածաշրջանում 5G աշտարակներ տեղադրելու մասին լուրերը և հորդորել է չհավատալ մարդկանց կառավարելու նպատակով իրականացվող «չիպավորմանը», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Հանրապետության բնակիչների շրջանում սոցցանցերի միջոցով լուրեր են պտտվում, թե տարածաշրջան հատուկ տեխնիկա է բերվել 5G սարքերի տեղադրման համար։ Վերջերս էլ համացանցում տարածված աուդիոձայնագրության մեջ մի կին բողոքում է վատ ինքնազգացողությունից՝ դրանում նոր տեխնոլոգիաներին մեղադրելով։


«Այդ լուրերը սուտ են ու սադրանք։ Չեչնիայում նման աշտարակներ չկան, որևէ մեկը չի պատրաստվում դրանք տեղակայաել, նման հնարավորություն էլ անգամ չկա։ Եթե լիներ, մեծ սիրով կաջակցեի տեղակայմանը, քանի որ այն նոր տեխնոլոգիա է, որը բարելավում է համացանցի որակն ու արագությունը։ Մեզ մոտ 4G-ն ամբողջովին ներդրված չէ և նորմալ չի աշխատում, վատ կապի հետևանքով երեխաները չեն կարողանում հեռակա ռեժիմով լիարժեք պարապմունք անցկացնել»,- ինսթագրամյան իր էջում հայտարարել է Կադիրովը։


Նա նաև հիշեցրել է, որ հարևան պետություններում նման սադրիչ լուրերի և աշտարակների վնասման հետևանքով կապի հետ խնդիրներ են առաջացել։


«Հիմա էլ բողոքում են, թե կապ չկա, ես առաջինը կհամաձայնեի, որ 5G համակարգ մեզ մոտ գործեր»,- հավելել է Կադիրովը։


Նա նաև պարզաբանել է, որ հանրապետության որոշ բնակավայրերում բնակիչների տեսած տեխնիկան «Грознефтегаз» ընկերությանն է պատկանում, որն էլ երկրաբանական ու հորատման աշխատանքներով է զբաղվում։


Կադիրովը նաև կոչ է արել մարդկանց չհավատալ «չիպավորման» մասին լուրերին։


«Ես առաջինը դեմ կլինեի «չիպավորմանը», չէի թողնի, որ Ալլահի ստեղծած մարդուն կառավարեն, փոխեն նրա հայացքները, ինձ համար ամենասարսափելի բանն Աստծո հետ կապը կորցնելն է, ավելի լավ է մեռնել, քան հաշտվել դրա հետ»,- ընդգծել է Չեչնիայի ղեկավարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր