Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

05 հուն 2020 15:53

«Ավակովը սատանա է», «Ո՛չ ոստիկանական պետությանը».բողոքի ակցիա՝ՆԳ նախարար Արսեն Ավակովի հեռացման պահանջով

Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է տեղի ունենում: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:


«Ուկրաինացիները խաղաղ բողոքի ակցիայի իրավունք ունեն: Իշխանությունները պետք է լավ հասկանան, թե ինչ է լինում, երբ մեզնից խլում են այդ իրավունքը»,-հայտարարել են բողոքի ակցիային մասնակցող «Ձայն» կուսակցության ներկայացուցիչները:


Նշվում է, որ խորհրդարանի շենքի մոտ մի քանի հարյուր մարդ կա: Վրաններ են տեղադրվել, որոնց վրա կան նաև ազգայնական ակտիվիստների խորհրդանիշերը:


Ցուցարարները հայհոյախառը գրություններով պաստառներ են պարզում և բղավում են «Ավակովը սատանա է» և «Ո՛չ ոստիկանական պետությանը»: Ակցիայի անցկացման վայրում մեծ թվով իրավապահներ կան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր