Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

08 հուն 2020 10:17

Covid-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծումը ԱՄՆ-ի կողմից Չինաստանը փորձում է արգելակել կամ սաբոտաժի ենթարկել

ԱՄՆ-ի տրամադրության տակ վկայություններ կան այն մասին, որ Չինաստանը փորձում է արգելակել կամ սաբոտաժի ենթարկել արեւմտյան երկրների կողմից Covid-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծումը: Այս մասին հայտարարել է հանրապետական սենատոր Ռիկ Սքոթը:

«Մեզ անհրաժեշտ է այս պատվաստանյութը ստեղծել: Ցավոք, մեզ մոտ հանցանշաններ կան, որոնք վկայում են, որ կոմունիստական Չինաստանը փորձում է այս աշխատանքը սաբոտաժի ենթարկել կամ այն դանդաղեցնել»,- ասել է նա BBC-ի հետ հարցազրույցում: «Չինաստանը չի ցանկանում, ...որ դա առաջինը մենք անենք: Նրանք որոշել են դառնալ ամերիկացիների հակառակորդները, եւ ինձ թվում է՝ ամբողջ աշխարհում ժողովրդավարության հակառակորդները»,- ասել է նա:

Սքոթը չի պատասխանել այն հարցին, թե ԱՄՆ-ն կոնկրետ ինչ ապացույցներ ունի, բայց նշել է, որ տեղեկությունը ստացվել է հետախուզական ծառայության միջոցով:

ԱՄՆ-ն վարակման հայտնաբերված դեպքերի թվով աշխարհում առաջին տեղում է. երկրում վարակակիրների ընդհանուր թիվն անցել է 1,8 միլիոնից: Հոփքինսի համալսարանի տվյալներով՝  մահացել է 110 հազարից ավելի մարդ:

Համավարակն ամենից ուժեղ հարվածել է Նյու Յորք նահանգին, որտեղ կորոնավիրուսից մահացել է շուրջ 30 հազար մարդ: Այդուհանդերձ մահվան ամենօրյա դեպքերի թիվը վերջին 2 շաբաթներին նկատելիորեն նվազել է. մինչեւ 100-ից պակաս՝ ապրիլի սկզբին ամեն օր 1000 մահացողի համեմատությամբ:


ԱՄՆ-ում վիճակագրությունն ընդհանուր առմամբ ցույց է տալիս, որ վարակակիրների թիվը հասել է գագաթնակետին, իսկ մահացությունը կայուն նվազում է: Դրա հետ մեկտեղ, որկրի որոշ հատվածներում, ներառյալ Կալիֆոռնիայում եւ հարավարեւելյան մի քանի նահանգներում նոր դեպքերի թիվը շարունակում է աճել:


ԱՄՆ տարածքի ավելի քան 90 տոկոսը որոշակի պահի լոքդաունի վիճակում էր, սակայն հիմա բոլոր 50 նահանգները սկսել են թուլացնել սահմանափակումները եւ վերսկսել որոշ ձեռնարկությունների աշխատանքը, չնայած առողջապահության մարմինների նախազգուշացումներին վիրուսի էլ ավելի մեծ տարածման վտանգավորության մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր