Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք          Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց       Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը    

10 հուն 2020 16:15

Օրերս 9,9 միլիոն դրամ գումար եք նախատեսել նոր ծառայողական մեքենա գնելու համար այս նեղ պայմաններո՞ւմ . Արմեն Եղիազարյանը՝ փոխքաղաքապետին

Օրերս բյուջեում վերաբաշախում է եղել և 9,9 միլիոն դրամ գումար եք նախատեսել նոր ծառայողական մեքենա գնելու համար: Այս մասին Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ դիմելով Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին, ով ներկայացնում էր 2019 թվականի բյուջեի կատարման հարցը, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:


«Ուզում եմ հասկանալ այս նեղ պայմաններում ինչ ծառայողական մեքենայի մասին է խոսքը»,-ասաց նա: Հայկ Սարգսյանը պարզաբանեց, որ խոսքը գնում է Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավարին ծառայողական մեքենայով ապահովելու մասին, քանի որ արդեն վեցերորդ ամիսն է, վարչական շրջանի ղեկավարը մեքենայի բացակայության պատճառով անձնական մեքենան էր օգտագործում: «Մոտ 15-20 օր առաջ իմացա, որ վթարվել է նաև այդ մեքենան՝ ծառայողական պարտականությունների օգտագործման ժամանակ»,-ասաց նա:


Հայկ Սարգսյանը նշեց, որ ծառայողական մեքենաների պարկը ուսումնասիրելով չգտան պատշաճ մեքենա, որը կկարողանային տրամադրել վարչական շրջանի ղեկավարին: «Քաղաքպաետի ծառայողական մեքենան, որը դրվել է վաճառքի, դեռևս չի իրացվել, դրա արժեքը կարծեմ յոթ միլիոն դրամ է, և այն հնացած մեքենա է և ծախսերի կառավարման տեսանկյունցի այդքան էլ էֆեկտիվ չի հին մեքենա պահելը»,-ասաց նա:


Փոխքաղաքապետը հայտնեց նաև, որ քննարկում են՝ անցնել այլ վառելիքի և շատ հնացած մեքենաները փոխարինել նոր կազմին: Նա նշեց, որ վարչական շրջանի ղեկավարի շարժունակությունն աննկարագրելի մեծ է և արդարացված չէր լինի թողնել առանց մեքենայի վարչական շրջանի ղեկավարին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր