Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

11 հուն 2020 10:17

Իշխանական թիմը երկու բանակի է բաժանվել. ում է տեսնում Փաշինյանը Ավինյանի տեղում․«Հրապարակ»

«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները չեն վերականգնվում․ կառավարական աղբյուրների փոխանցմամբ, գրեթե վերջնական որոշված է, որ Ավինյանը պետք է հեռանա՝ հարմար պահին են սպասում։ Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի վերջերին, երբ համավարակի տեմպը զգալիորեն թուլացած կլինի։


Քննարկվում է նրան փոխարինողի հարցը։ Իշխանական թիմը երկու բանակի է բաժանվել։ Մի մասը, այդ թվում՝ նաև Նիկոլ Փաշինյանը, հակված են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին վստահել փոխվարչապետի պաշտոնը։ Արդյունքում մի կրակոցով 2 հարց կլուծվի․ ԿԳՄՍ նախարարությունը կփրկվի ոլորտին չտիրապետող նախարարից և իր կողքին կունենա վստահելի մարդ։


Սակայն թե այդ մարդն ինչպես պետք է գլուխ հանի փոխվարչապետի պարտականություններից, եթե ոլորտային հարցերից գլուխ չի հանել, պարզ չէ։ Իշխանական թիմի մյուս հատվածն այդ պաշտոնում տեսնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, ով տնտեսական ոլորտը կառավարելու որոշակի փորձ ունի։ Արայիկ Հարությունյանի նշանակվելու դեպքում ԿԳՄՍ նախարար կնշանակվի կա՛մ Մխիթար Հայրապետյանը, կա՛մ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ Պետրոս Ղազարյանի կինը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր