Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

12 հուն 2020 14:00

Համաճարակը շարունակում է տարածվել.թե որ դեպքում կառավարությունը կգնա տոտալ «լոք դաունի»

«Ցավոք, ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակը շարունակում է տարածվել»,- ԱԺ հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու Կառավարության որոշմանը։


Նրա խոսքով, այսօրվա դրությամբ մենք ունենք հիվանդության 15, 281 հաստատված դեպք, առողջացել է  5639 քաղաքացի, հիվանդության հետևանքով մահացել է 258 մարդ։


«Այս պահին ունենք 425 ծանր վիճակում գտնվող պացիենտ, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը 100 է։ Բուժհաստատությունները գտնվում են գերբեռնված վիճակում, 1857 սովորական մահճակալներից երեկվա դրությամբ զբաղված է 1551-ը, 239 վերակենդանացման մահճակալներից երեկվա դրությամբ ծանրաբեռնված է 204-ը»,- ներկայացրեց վարչապետը։


Վարչապետի պնդմամբ, իրավիճակը ճգնաժամային է։ Ըստ նրա, ճգնաժամը հաղթահարելու հայեցակարգային պատկերացումը չի փոխվել՝ կորոնավիրուսի հաղթահարումը ոչ այնքան առողջապահական, որքան հանրային, վարքագծային և կարգապահական խնդիր է.


«Եվ մեր ընկալումն է, որ լուծումը մեր մտքում է, և ըստ էության, այս իրավիճակը կարող է հաղթահարվել միայն ու միայն հանրային վարքագծի փոփոխություններով։ Ընդ որում, այդ փոփոխությունների հիմնավորումը կարևոր է, քանի որ ամենատարբեր կանխատեսումներով, կորոնավիրուսի համավարակը ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև աշխարհում գոյություն է ունենալու առնվազն 1.5 տարի, նույնիսկ կան գնահատականներ, որ առաջիկա 5 տարվա ընթացքում աշխարհը գտնվելու է կորոնավիրուսի համավարակի մեջ։ Իհարկե, այս ընթացքում մեծ աշխատանքներ են տարվում պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, բայց այն կարող է ստեղծվել երեք ամսից, թեև հնարավոր է նաև, որ առաջիկա երեք տարիներին չստեղծվի այդ պատվաստանյութը։ Այստեղ էլ պիտի առաջնորդվենք՝ «հույս ունեցիր լավագույնի, բայց պատրաստվիր վատթարագույնին» սցենարով»,- շեշտեց նա։


Վարչապետը պնդեց, որ եթե այսօր մենք չունենք հիվանդության թվերի նվազում, ապա դա նշանակում է, որ մենք բոլորս պատշաճ չենք պահում հակահամաճարակային կանոնները.


«Անկախ կառավարության գործադրած ջանքերից, եթե հանրայնորեն այդ կանոնները չպահպանվեն, համաճարակի հաղթահարումը դառնալու է անհնարին։ Մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ, որովհետև եթե նույնիսկ մեր մոտ վարքագծային փոփոխություններ տեղի չունենան, մենք հանդիպելու ենք մեծ բարդությունների»։


Ն. Փաշինյանը հաստատեց, որ լրիվ արգելափակման ռեժիմը ևս չի տվել սպասված արդյունքը, որը կարող էր արձանագրվել մի շարք երկրներում, քանի որ նույնիսկ համատարած արգելափակումը ենթադրում է որոշակի վարքագծային կանոններ։ Ու, ըստ վաչապետի, թեև փակվեցին մեծ առևտրի կետերը, մոլերն ու սրճարանները, մարդիկ չդադարեցին զրուցարաններում ու շքամուտքերում  կուտակումները։


«Ու եթե անգամ թվերը հասնեն զրոյի, դա կնշանակի, որ ոչ թե կորոնավիրուսն է վերացել, այլ կնշանակի, որ մենք որոշակի կանոններ պահելով կարողացել ենք թվերը զրոյացնել։ Բայց եթե զրոյացումից հետո մենք հանենք դիմակները և շարունակենք ապրել նախկինի նման, այդ թվերը նորից շատ արագ կվերադառնան։ Ուզում եմ ասել, որ «լոք դաունի»  անարդյունավետությունը արդեն մի անգամ ապացուցվել է, և մեր ուղերձը շարունակում է մնալ նույնը՝ մենք պետք է անհատական վարքի փոփոխությամբ շտկել իրավիճակը։ Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ կարող է գալ իրավիճակ, որ մենք պարզապես այլ ընտրություն չունենանք, քան վերադառնալ տոտալ «լոք դաունի» վիճակին։


Եթե մեզ հաջողվի կայուն պահել իրավիճակը, ու մենք մնանք օրը 550-600 նոր դեպքի շրջանակներում, այդ բեռը տանելի կլինի մեր առողջապահական համակարգի համար։ Բայց եթե դրանից էականորեն տարբերվող ցուցանիշ ունենանք, ապա կարող ենք գնալ տոտալ «լոք դառունի», ինչը կնշանակի՝ հարված մեր տնտեսության ողնաշարին»,- շեշտեց Ն. Փաշինյանը։


Վարչապետն այսօր ԱԺ ամբիոնից ֆիքսեց սիմվոլիկ զրոյական կետ, որից ինքը պարտավորվում է անվերապահ ճշգրտության պահպանել բոլոր կանոնները, և նույնը կոչ արեց բոլորին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր