Արցախը լուծարված չէ, նրանց նպատակն է Արցախի անկումը բարդել Արցախի իշխանության վրա          «Հայֆիլմ»-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 6 տրանսպորտային միջոց       Այս կենդանակերպի նշանները կհայտնվեն ֆինանսական հաջողության և մեծ փոփոխությունների հոսքի մեջ    

12 հուն 2020 14:42

Գեղարքունիքի մարզում ադրբեջանցի է հայտնվել. մանրամասներ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքում Ադրբեջանի քաղաքացի է հայտնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց համայնքի դպրոցի տնօրեն Նորիկ Վարդանյանը։


«Նա 26 տարեկան է, մայրն ուկրաինացի է, հայրը` ադրբեջանցի։ Ռուսերեն էլ է խոսում, ադրբեջաներեն էլ։ Մայրը թողել, փախել, գնացել է իր երկիր, հայրը երեխային հանձնել է մանկատուն, հետո հայրը մահացել է։ Մանկատանը 16 տարի ապրելուց հետո նրան ասել են` գնա, գլուխդ պահիր։ Գնացել է, այստեղ–այնտեղ չոբանություն է արել, ապրել է։ Հետո երեկ, ժամը յոթին իր ֆերմերի հետ վիճել է, ժամը 11-ին նա քնել է, սա էլ պոստի տակով շրջանցել, եկել է մինչև Ճամբարակ, այնտեղից լույսերը երևացել են, ճանապարհով եկել, հասել է Արեգունի։ Անունը չգիտեմ, բայց ազգանունը Ալիև է»,– ասաց դպրոցի տնօրենը։
Վարդանյանի խոսքով` այս պահին ԱԱԾ աշխատակիցները զրուցում են նրա հետ։


Հիշեցնենք, որ հայկական կողմում ներկա պահին 2 ադրբեջանցի է պահվում` Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, որոնք ձերբակալվել են 2014 թվականին Արցախի տարածքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր