Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

13 հուն 2020 15:25

Տրանս համայնքից աջակցություն է հատկացվել 21 հոգու

Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը, ով անցած տարի ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ, տևական ժամանակ է՝ զբաղված է Հայաստանում բնակվող այս համայնքի համար կորոնավիրուսի բացասական հետևանքները հաղթահարելու համար սոցիալական աջակցության հարցերով։ Մի քանի օր առաջ նա գրել էր․«Հարգելի ՏՐԱՆՍ համայնք։ Այն տրանս անձինք, ովքեր հայտվել են ծանր իրավիճակի մեջ համավարակի պատճառով, կարող են լրացնել։Այն տրանս անձինք,  ովքեր ստացել են սոցիալական աջակցություն այլ կազմակերպություններից, երկրորդ անգամ չեն կարող դիմել այս ծրագրին։ Հարցաշարը լրացնելիս, եղեք առավելագույնս անկեղծ, հակառակ դեպքում հայտը կարող է մերժվել կամ չքննարկվել։ Համոզվեք, որ Ձեր տրամադրած ամբողջ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և կրկնակի ստուգման արդյունքում ապատեղեկատվություններ չեն պարզվի»։


 Երեկ Լիլիթ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ հունիսի 3-ից մեկնարկած «սոցիալական աջակցություն տրանս համայնքին ծրագիրը» մինչև գրության պահը ունեցել է 44 դիմորդ։ Աջակցություն ստացել են 21-ը ,մնացած դիմումները ընթացքի մեջ են։ Այս անձանցից 6-ը ծայրահեղ վատ վիճակում են, 3-ը գիշերում է դրսում։

 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր