Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 425-ով, ապաքինվել է 295 անձ, 8 պացիենտ մահացել է

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 16-ին հաստատվել է կորոնավիրուսի 17489 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 85556 (մեկ օրում արվել է 1956 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 10529 անձ (ավելացել է 120 ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 6571 անձ` վերջին մեկ օրում 295 անձ:
Ընդհանուր առմամբ, 293 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով):
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (կին), 82 (տղամարդ), 65 (կին), 72 (կին), 70 (կին), 63 (տղամարդ), 86 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։