Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

16 հուն 2020 13:44

Բա պիտի պաշտպանեմ, բա ինչ պիտի անեմ .Լավ եմ արել՝ գրել եմ. Ուրիխանյանը խոստովանեց՝ իր ձեռքով է գրել հավատարմության երդումը

Նախկին ԲՀԿ-ական, այժմ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Ծառուկյանի առանձնատանը հայտնաբերված գրությունը տարիներ առաջ անձամբ է գրել, իր ձեռքով: Նա նույնիսկ շնորհակալություն հայտնեց ԱԱԾ-ին՝ իր «պարկեշտ պարտավորվածությունը» հրապարակելու համար:
«Ես՝ Տիգրան Ուրիխանյանս, առաջադրվում եմ Երևանի թիվ 2 ընտրատարածքում, ռեյտինգային ընտրակարգով՝ ԲՀԿ-ի ցուցակով: Հանձն եմ առել ապահովել 8000 քվե,- մեջբերեց նա իր հետ բերված գրությունից ու հավելեց,- ինձ թվում էր, որ դա նորմալ, բավարար, շատ քվե է: Բայց չստացվեց և պարտվեցի»:

Ուրիխանյանը հայտնեց նաև, որ 2015 թ.-ին Ծառուկյանն է իրեն համոզել իր նորաստեղծ «Ալյանս» կուսակցությամբ «Ծառուկյան» դաշինքի հետ մասնակցել ընտրություններին: «Եվ երբ իմ գործընկերներից շատերը գլուխ էին գովում, թե 10,20, 50 հազար ձայն են ապահովելու, մեկը ես եմ ասել՝ ամեն մեկդ գրեք, տեսնենք՝ ով ինչքան ձայն է ապահովելու»,- ասաց նա:

Ուրիխանյանը նաև հիշեցրեց, որ երբ որոշել էր հեռանալ ԲՀԿ-ից ու մանդատը ցած դնել, քանի որ «Ծառուկյանն էր իրեն խորհրդարան բերել», Ծառուկյանը թույլ չի տվել հեռանալ ԱԺ-ից՝ ասելով, որ ինքը պետք է խորհրդարանին ու ժողովրդին:

«Բա պիտի պաշտպանեմ, բա ինչ պիտի անեմ: Բա լավ եմ արել գրել եմ: Կարևորը՝ ճիշտ եմ, արդար եմ ու պաշտպանում եմ ժողովրդի շահը»,- ասաց Ուրիխանյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր