Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

18 հուն 2020 15:25

Բարձր է ընտանիքի անդամից կորոնավիրուսով վարակման ռիսկը, եթե նա տանն է բուժվում

Որքա՞ն բարձր է ընտանիքի անդամից կորոնավիրուսով վարակման ռիսկը, եթե նա տանն է բուժվում: Հետազոտության համաձայն, որը հրապարակվել է вամսագրում The Lancet ամսագրում, ընտանիքի անդամից վարակվելու ռիսկը մի քանի անգամ բարձր է, քան նրանից, ով չի ապրում նույն հարկի տակ: Ավելին, մտերիմներից ավելի հաճախ վարակվում են տարեցները:

Ինչպես հայտնում է medportal.ru-ն, վերլուծությունը հիմնված է կորոնավիրուսով վարակված 349 հիվանդների եւ նրանց 1964 հարազատների տվյալների վրա:

Պարզվել է, որ կորոնավիրուսով վարակվածները հազվադեպ են վիրուսը տարածել տնից դուրս, հավանականությունը կազմել է 2,4 տոկոս: Իսկ ահա ընտանիքի անդամներին վարակման ռիսկը բարձր է՝ 17,1 տոկոս:

Ամենից հաճախ ռիսկի խմբում են 60 տարեկանից բարձր մտերիմները:

«Մեր վերլուծությունը խոսում է այն մասին, որ կորոնավիրուսով վարակված մարդիկ վարակիչ են մինչ ախտանիշների հայտնվելը, ինչը կարող է պանդեմիայի ընթացի դեմ պայքարը դժվարացնում է: Ակտիվ դեպքերի բացահայտումն ու մեկուսացումը կարող է լինել կանխարգելման բանալին ինկուբացիոն շրջանում»,-նշել է հետազոտության համահեղինակ, Ֆլորիդայի համալսարանի բժիշկ Յանգ Յանգը:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր