Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

23 հուն 2020 15:03

Տեսանյութ.Կյանքումս այս վիճակի մեջ չեմ ընկել, որ իմ պետության դեմ պետք է պայքարեմ. Ֆելիքս Թոխյան

«Այստեղ պատահական մարդիկ նստած չեն։ 25 տարի ծառայել եմ իմ ժողովրդին, ոչ մի իշխանությանը չեմ ծառայել։ Ժողովուրդն է ինձ ասել՝ կարող ես Թոխյան ջան մնալ այստեղ, ժողովուրդն էլ կարող է ասի՝ Թոխյան  ջան, քեզանից հոգնել ենք, գնա տուն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Ֆելիքս Թոխյանը։


Նա դեմ չէր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ նշելով. «Ինչո՞ւ պետք է իմ ժողովրդի ձայնին դեմ լինեմ»։


«Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ մենք բոլոր իրավական միջոցներով պայքարելու ենք որևէ խախտման դեմ։ Պարզ է, չէ։ Կյանքումս այս վիճակի մեջ չեմ ընկել, որ իմ պետության դեմ պետք է պայքարեմ, իրավական ձևով ապացուցեմ, որ դու ճիշտ չես։ Կա դատական ուղի, Եվրադատարան։ Բայց, կարծում եմ, որոշակի խելամիտ բան կգտնվի։ Թյուր է այն կարծիքն ու դեմագոգիա է, որ այստեղ ինչ որ թշնամիներ են նստած, իրենք ինչ-որ մի դավադրություն են ուզում անել, եկեք ափալ-թափալ իրանց հարցը լուծենք, որ այդ ենթադրաբար դավադրությունն իրենք չանեն։ Չկա նման բան, հերյուրանք է։
Այնպես չի էլի, որ ամեն ինչ կորել է, եկեք գնանք թախտին նստենք։


Ոչ մեկը կառչած չէ աթոռից, երեք բուհից աշխատելու առաջարկ ունեմ։ Բայց  խնդիրն այն է, որ ամեն ինչ անենք սահմանադրական ուղիով, ոչ հապճեպ։ Վենետիկցիներն ասել են՝ 12 տարի եք ուզում,  եղավ, անցումային շրջան տուր այդ մարդկանց։ Այն մասը, որն իրենց պետք է, ընդունել են, որ մասն իրենց ձեռնտու չէ, ասում են...»,- ասաց ՍԴ դատավորը։


Ֆ.Թոխյանի խոսքով, շատ-շատ թերություններ գալիս են այս Սահմանադրությունից։


Նշեց, որ 2015 թվականի դեմ է եկել կոնկրետ մի քանի կետի. «Դեմ եմ եղել խորհրդարանական համակարգին, քանի որ մենք չունենք կայացած կուսակցություններ։ Հայաստանի կուսակցությունների վարկանիշը, վերջին հարցմամբ, 1,7 տոկոս է։ ՍԴ-ն ունի 40 տոկոս, դատախազությունը՝ 38 տոկոս, դատարանները՝ 36  տոկոս։ Հլա մեզ էլ ասում են՝ վստահություն չունեք, լեգիտիմ  չեն։ Այդ ի՞նչ հեքիաթ է։ Լեգիտիմություն բառն օգտագործվում է  քաղաքական իշխանությունների մարմինների դեպքում։ Ի՞նչ ասես այս մարդկանց, որոնք չեն հասկանում, թե ինչ է նշանակում լեգիտիմ»։


Հարցին՝ այս ամողջ իրադարձությունները, որոնք կատարվում են ՍԴ շուրջ, ինչպե՞ս եք գնահատում, նա պատասխանեց. «Ինձ մի դրդեք զբաղվել քաղաքականությամբ, որևէ կուսակցության անդամ չեմ եղել։ Ինչ անում են, անեն սահմանադրական։ Հարցի լուծումն այդքան հրատապ չէր։ Կար նաև հանրաքվեի հարցը։ Այսօր այս կորոնավիրուսի վիճակում ինձ համար մի քիչ պարզ չէ արագացված մոտիվացիան»։ 


ՍԴ դատավոր Ֆ.Թոխյանը նաև նշեց, որ Ազգային ժոովում եղել է հերյուրանք ելույթ, թե իբր շտապ նիստ են արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը մտցրել են. «Ամոթ է, ամոթ։ Բնական մեր ընթացքով է։ Վենետիկցիների որոշումը ստացել ենք ուրբաթ։ Առաջին աշխատակարգային նիստի տաս հարցերի մեջ ավելացրել ենք հարցեր։ Պետք է վերաբացեք, սկսենք քննությունը, այսինքն՝ այն հիմքը, որով կասեցրել ենք, վերացել է։ Իսկ մեզ ասում են՝ ափալ-թափալ։ Հլը հուլիսի 7-ին ենք նշանակել, կարող էինք ավելի շուտ նշանակել, եթե հետին մտքեր ունենայինք»։ 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր