Առաջին մեծ բայղուշությունն արեց հայոց համազգային փեսան.դուք այդ պատերազմն արդեն պարտվել եք

Նրա խոսքով՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի այդ հայտարարությունը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը:
«Հասանք այն աստիճանի, որ պատերազմող երկրի հակառակորդին նույնիսկ հուշեցին, որ կարող են նաև սկսել հարձակումներ (խոսքը Հրանտ Բագրատյանի հայտարարության մասին է): Ես ուզում մեր այդ ընկերներին հիշեցնել, որ դուք, ըստ էության, պատերազմ եք հայտարարում մեր սեփական ժողովրդին, բայց դուք այդ պատերազմն արդեն պարտվել եք, որովհետև այսօրվա մեր երկրի անվտանգությունն ապահովում է լեգիտիմ մեծամասնությունը, որն իր քվեով արդեն 2-րդ քվեարկությամբ ցույց տվեց, որ մեր երկիրը գտնվում է քաղաքական լուրջ անվտանգային ամուր, կայուն հիմքերի վրա»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: