Աշխարհում քանի մարդ պետք է ապաքինվի COVID-19-ից, որպեսզի ձեւավորվի հավաքական իմունիտետ՝ կորոնավիրուսին հաղթելու համար

Մասնագետները մշակել են մաթեմատիկական մոդել, որը ներառում է բնակչությանը տարիքային խմբերի բաժանելը եւ արտացոլում է նրանց սոցիալական վարքագծի առանձնահատկությունները՝ հասկանալու համար, թե քանի մարդ պետք է ապաքինվի COVID-19-ից, որպեսզի ձեւավորվի հավաքական իմունիտետ, եւ պոպուլյացիայում վիրուսի շրջանառությունը կասեցվի կամ սաստիկ դանդաղի:
«Պոպուլյացիայում հավաքական իմունիտետի զարգացումը գնահատելիս մենք օգտագործել ենք նոր մաթեմատիկական մեթոդ եւ հայտնաբերել, որ դրան կարելի է հասնել 43 տոկոսի մակարդակում,- ասել է Նոթինգեմի համալսարանի պրոֆեսոր Ֆրենք Բոլը: - Սա կապված է մեծ սոցիալական ակտիվության հետ եւ ոչ մի ձեւով չի համահարաբերակցվում տարիքային խմբերի հետ: Հանրությունը որքան ակտիվ է, այնքան արագ է հաղթահարում ինֆեկցիան եւ հավաքական իմունիտետ մշակում: Եվ հետեւաբար՝ ավելի արագ է սկսվում առողջացումը»:
«Մեր գիտնականների եզրահանգումները էական նշանակություն ունեն ներկայիս համավարակի հետազոտություններում եւ կարող են հաշվի առնվել ինչպես սահմանափակման միջոցառումների կարգավորման համար, այնպես էլ բժիշկների եւ սանիտարական ծառայությունների վարքագծի մոդելները կազմելիս»,- ասել է պրոֆեսոր Բոլը: