Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

26 հուն 2020 12:34

Նախազգուշացումները իրականություն են դարձել.Հայաստանը՝ 11 երկրների մեջ, որտեղ աճում է կորոնավիրուսի վարակը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Եվրոպայում նկատվում է Covid-19- ի շաբաթական դեպքերի աճ՝  սահմանափակումների  թեթևացմանը զուգահեռ։ Այս մասին գրում է BBC-ն։


ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն դոկտոր Հանս Անրի Կլուգենը նշել է, որ 11 երկրներում, որոնց մեջ են Հայաստանը, Շվեդիան, Մոլդովան, Հյուսիսային Մակեդոնիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ալբանիան, Բոսնիա-Հերցեգովինան, Ղրղզստանը, Ուկրաինան և Կոսովոն, վարակի արագացված փոխանցումը հանգեցրել է շատ նշանակալի աճի։


Կլուգենը նշել է, որ իր նախազգուշացումները  վարակի վտանգի մասին իրականություն են դարձել։
«Եթե այն մնա առանց ուշադրության, ապա Եվրոպայում առողջապահական համակարգերը կկանգնեն փլուզման եզրին»,-ասել է Կլուգենը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր