Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

27 հուն 2020 10:36

Քանի պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով եւ որտե՞ղ են նրանք բուժվում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փորձեցինք ճշտել` որտե՞ղ են բուժվում կորոնայով վարակված իմքայլական պատգամավորները, եւ կորոնա բուժող հիվանդանոցներում նրանց չգտանք: Ոլորտի ներկայացուցիչն ասաց․ «Ես նույնպես չեմ հանդիպել նրանց, երեւի եկել KT են արել ու տանն ինքնամեկուսացվել են՝ ջահել են, հեշտ կհաղթահարեն»:


Որտե՞ղ են բուժվում ձեր գործընկերները՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։ «Եթե անկեղծ` տեղյակ չեմ, կարծում եմ` տանը»: Ի դեպ, Սիմոնյանը նույնպես հազում էր, բայց ասաց` մի ուրախացեք, ֆարինգիտ է: Քանի՞ հիվանդ ունեք ընդհանուր թվով՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։ «Չեմ կարող ամբողջական թիվն ասել. «Իմ քայլից»` մի 4 հոգի, մի քանի հոգի էլ՝ ԲՀԿ-ից։ Կարող եմ պատասխանել այն մարդկանց մասով, որոնց թեստի հանձնումն ինքս եմ կազմակերպել՝ մոտ 10-15 հոգու, դրական պատասխան եկավ միայն Քրիստինե Պողոսյանի մասով»:


Հիմա ո՞նց են ձեր հիվանդները։ «Քրիստիկի հետ եմ խոսել, դե, ընթացիկ բուժվում է տանը, կոնտակտավորներին խնդրել ենք չգալ աշխատանքի, գնել ենք սարք, ամեն օր վարակազերծում ենք կատարում ԱԺ տարածքում, օրը մի քանի անգամ պարտադիր չափում ենք բոլորի ջերմությունը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր