Երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք          ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից       Թուրքիան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքին    

27 հուն 2020 11:15

Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. կա 12 մահ, ապաքինվել է 762 անձ

Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր առմամբ՝ հունիսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 23909 դեպք:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 107 108:


Փաստացի այս պահին բուժվում է 10445 պացիենտ:


Վերջին տվյալներով ապաքինվել է 12911 անձ` վերջին մեկ օրում 762 անձ:


Ընդհանուր առմամբ, 421 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):
«Պացիենտները եղել են 70 (տղամարդ), 83 (կին), 64 (կին), 81 (տղամարդ), 72 (տղամարդ), 60 (տղամարդ), 97 (կին), 81 (տղամարդ), 89 (կին) և 60 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր