Միանշանակ աջակցում եմ Սամվել Կարապետյանին          Մերժելի է Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները       Չեն կարողանում հակա բան գտնել, կապում են մարդկանց հետ, ում հանդեպ հասարակության մի մասն ունի հակասական վերաբերմունք    

27 հուն 2020 18:01

Չարենցավանցիները «Գազպրոմ Արմենիային» մեկ ամիս ժամանակ են տվել ժանգոտված խողովակների և վրայով անցնող հոսանքի լարերի հարցի լուծման համար

Չարենցավանցիները «Գազպրոմ Արմենիային» մեկ ամիս ժամանակ են տվել ժանգոտված խողովակների և վրայով անցնող հոսանքի լարերի հարցի լուծման համարՕրեր առաջ, Չարենցավան համայնքի բնակիչները, դիմել էին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, իրենց դժգոհությունը հայտնելով «Գազպրոմ Արմենիայի» կողմից պարտավորությունների չկատարման վերաբերյալ:

 
Չարենցավանցիներին մասնավորապես հուզում է այն խնդիրը, որ Չարենցավանում, «Գազպրոմ Արմենիային» պատկանող գազի ժանգոտված և մինչ օրս չներկված խողովակները կարող են արդեն լուրջ խնդիրներ հարուցել, միչդեռ տեխսպասարկման պայմանագրով գազի խողովակները պետք է վաղուց ներկված լինեին, ավելին` հինգ տարին մեկ էլ թարմացվեին, ինչը մինչ օրս չի արվել:

Մեծ խնդիր է նաև այդ խողովակների վրայով անցնող հոսանքի լարերի տարանջատման հարցը, որոնք հղի են իրենց հետևանքերով հանդերձ: 
Ելնելով իրենց անվտանգությունից ու «Գազպրոմ Արմենիայի» կողմից պարտավորությունների արագ կատարման ակնկալիքից, բնակիչները ՀԾԿՀ դիմումում, մեկ ամսվա ընթացքում խնդրի լուծման հարց էին բարձրացրել:

Մեր ունենցած տեղեկություններով ՀԾԿՀ-ում Չարենցավան համայնքի բնակիչների դիմումին ընթացք է տրվել, պարզաբանում են պահանջել և՛ «Գազպրում Արմենիայից», և՛ «Հայաստանի էլեկտրական ցանցերից»:

Hayacq.com-ին հայտնի է դարձել, որ «Գազպրոմ Արմենիայի» Կոտայքի մարզի պատասխանատուները խնդրին լուծուն տալու փոխարեն, սկսել են անհանգստացնել և պարզաբանումներ պահանջել խնդրով առավել ակտիվ բնակիչներից, ինչն էլ հարուցել է Չարենցավանցիների զարյույթը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր