Տեսանյութ․Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը          Արտակարգ դեպք Կոտայքի մարզում, այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենա       Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին    

29 հուն 2020 11:14

Վրաստանում կորոնավիրուսից երեկ մահացած քաղաքացին վերջերս էր վերադարձել Հայաստանից

Վրաստանում  կորոնավիրուսից 15-րդ մահն է արձանագրվել: Երեկ մահացած տարեց տղամարդը Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղից էր:


Վրաստան վերադարձել էր օրեր առաջ ու անմիջապես տեղափոխվել կարանտինային ռեժիմ: Վերադարձի ժամանակ նրա ինքնազգացողությունը լավ է եղել: 82-ամյա բնակիչը սրտային անբավարարությամբ ու բարձր ճնշմամբ հոսպիտալացվել է հունիսի 14-ին՝ նախ Ռուսթավիի բժշկական կենտրոն, ապա հաստատված դիագնոզով ու ծայրահեղ ծանր վիճակում Մցխեթայի հիվանդանոց է տեղափոխվել: Այդ ընթացքում նրան  արհեստական շնչառության սարք է միացված եղել: Մահն արձանագրվել է երեկ՝ ժամը 12:40-ին, Մցխեթայի բժշկական կենտրոնում:


Ըստ բուժող բժիշկների՝ տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ մի շարք հիվանդություններ՝ առիթմիա, սրտային անբավարարություն, երիկամային անբավարարություն:


Տղամարդուն այսօր հողին են հանձնել հայրենի գյուղում: Ըստ տեղեկությունների՝ նա կնոջ հետ է վերադարձել Հայաստանից, կինն այս պահին Մցխեթայի հիվանդանոցում է, 84-ամյա կնոջ վիճակը կայուն է, սակայն համարվում է ռիսկային՝ ուղեկցող տարբեր հիվանդությունների պատճառով:


aliq.ge




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր