«Mercedes»-ը ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պատնեշին, կա վիրավոր          Վաղը կմատուցվի տարվա վերջին Սուրբ Պատարագը, մտածեք, թե որքան մոտեցաք Աստծուն կամ հեռացաք Նրանից․ Հայր Զաքարիա       Այս կենդանակերպի նշանները 2026 թվականին իրական ֆինանսական բում կապրեն    

01 հուլ 2020 18:58

Մարիաննա Գևորգյանը համաշխարհային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիրն է

Սիրված քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանն արժանացել է World Folk Vision global cultural initiative փառատոնի 3 գլխավոր մրցանակներից մեկին՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն անվանակարգում», որտեղ հաղթողը որոշվում է 50 % քվեարկության եւ 50 % ժյուրիի որոշման արդյունքում
Ըստ փառատոնի կայքի, Մարիաննան նաև գլխավորում է մրցույթին մասնակցած լավագույն հարյուր երաժիշտների ցանկը:
 
Hayacq.com-ի հետ զրույցում Մարիաննան նշեց. «Ես ներկայցրել եմ  Սայաթ–Նովայի փառահեղ Էշխեմեդը` համերգային, կենդանի կատարում: Ուրախ  եմ, որ 180 երկրի 3950 մասնակցից միայն ես եմ ներկայացրել քանոն, քանի որ մասնակից երկրներից շատերն ունեին այս նվագարանը: Սա ևս հաղթանակ էր,  որ աշխարհին հայն է ներկայացնում քանոնը հայեցի նվագով»: 

Տեղեկացնենք, որ կիսաեզրափակիչ փուլ մասնակիցները անցել են բացառապես ժյուրիի ընտրությամբ, այնուհետև օնլայն քվեարկության և ժյուրիի ընտրությամբ 50/50 տարբերակով են եղել կիսաեզրափակիչ ու եզրափակիչ փուլերը, որը տևեց մեկ ամիս:
 
Hayacq.com-ը շնորհավորում է Հայաստանին և Մարիաննա Գևորգյանին մաղթելով նորանոր հաջողություններ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր