Տեսանյութ.Էս ի՞նչ եք անում վանդալներ, բարբարոսներ.ճանաչեցի՞ք Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստներին. նրանք հիմա նախարարներ, պատգամավորներ          Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից       Կորոնավիրուսի երկրորդ ալիքը այս ձմեռ կարող է կրկնակի ուժեղ լինել    

03 հուլ 2020 14:39

Տեսանյութ.Պրոցեսներ եմ պատմել, որոնք հնարավոր է՝ փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ

Կարծում եմ, որ միգուցե նոր հանգամանքներ ի հայտ եկան իմ պատասխաններից. դատարանը կորոշի՝ ինչ անել իրենց հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, դատարանից դուրս գալով, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
 
***
 Արսեն Թորոսյանը վստահեցնում էր, որ կորոնավիրուսային հիվանդները ստանում են պատշաճ բուժօգնություն, ինչ վերաբերում է թվերին, որոնք չեն իջնում, կախված են ո՛չ միայն կառավարության քայլերից, այլև մեր բոլորի վարքագծից։ «Մենք առնվազն պայթյունավտանգ իրավիճակ չունենք։ Բոլոր կանխատեսումներով այսօր պետք է ունենայինք 30 հազարից ավելի դեպք, բայց ունենք 27 հազար, այսինքն ինչ-որ չափով կարողանում ենք զսպել տարածումը ու կարծես ուղիղ գծի վրա ենք՝ հուլիսի կեսերից սկսած»,- ասաց նախարարը։


Նշենք, որ նախարարը հրավիրվել էր դատարան՝ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին վկայի կարգավիճակով ցուցմունք տալու համար։




«Այդ գործին նախորդող որոշակի պրոցեսներ եմ պատմել, որոնց մասին տեղյակ եմ եղել, որոնք հնարավոր է որ փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ։ Ենթադրում եմ, որ կան փաստական հանգամանքներ դրանք ապացուցող կամ հերքող եւ դատարանը կորոշի մեղադրանքն էլ ճիշտ էր, թե սխալ։ Ես այն ժամանակ իմ հայտարարություններով դատապարտել եմ եւ անընդունելի եմ համարել նման գործելաոճը եւ վերահաստատում եմ, որ որեւէ տեսակի ֆինանսական հարաբերությունների մեջ առողջապահության որեւէ աշխատակից, այդ թվում՝ փոխնախարար չպետք է մտներ եւ չպետք է մտնի։ Ինքս տարբեր ԲԿ-ների տնօրենների հետ խոսակցությունների էի ունեցել եւ հորդորել էի՝ մոռանալ նախկինում արմատավորված պրակտիկաները եւ հեռու մնալ առողջապահության նախարարության տարբեր աշխատակիցներից՝ տարբեր առաջարկներով»,- ասաց Թորոսյանը։


Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:


Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռազմիկ Աբրահամյանը ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող՝ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր