Իբր 10-ը հորով մորով արեցինք, հիմա էլ 20 հազա՞ր եք դարձնում.Փաշինյանը բոլորի ֆունկցիաները վերցրել է իր վրա,դրա համար էս օրին ենք

«Նա չի՞ տարբերում վարտիքն ինչ է ծածկում, դիմակը՝ ինչ: Դա ինչ ասելու բան է: Ամենազավեշտալին այն է, որ այս ամեն ինչին չի արձագանքում ՀՀ նախագահը, ով Սահմանադրության համաձայն կոչված է հսկել դրա կատարումը: Սակայն նրա փոխարեն Հայաստանում կա մի պաշտոնյա, ում անունը Նիկոլ Փաշինյան է, նա է Հայաստանի նախագան, վարչապետը, Առողջապահության նախարարը, պարետը, օթերեւութաբանը եւ այլն»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Ըստ նրա՝ վարչապետ Փաշինյանը բոլորի ֆունկցիաները վերցրել է իր վրա, դրա համար էլ երկիրը խառնվել է իրար. «Մինչդեռ Փաշինյանը գոնե մեկ անգամ պետք է կարդա Սահմանադրության 6-րդ հոդվածը՝ յուրաքանչյուր պետական մարմին, տեղական ինքնակառավարման մարմին, պաշտոնյա, իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ ինչի համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով: Բոլորի ֆունկցիաները վերցրել է իր վրա, բացի իր ֆունկցիայից»:
Գեւորգ Պետրոսյանն ընդգծեց, որ վարչապետի ֆունկցիան երկրի տնտեսությունը զարգացնելն է, այն տնտեսական հեղափոխությունն էր, երբ ասում էր, որ պետք է Ազգային ժողովը փոխվի, քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվի, կտեսնենք՝ ներդնողները դռան հետեւը կանգնած են լինելու. «Բա ո՞ւր փախան այդ ներդնողները»:
Պետրոսյանը, անդրադառնալով դիմակ չկրելու տուգանքի չափը բարձրացնելու մասին նախագծին՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց. «Ա´յ ընկեր, դու քաղաքացիներին աշխատանքով ապահովո՞ւմ ես, որ տուգանքի չափը 10 հազար դրամի փոխարեն դարձնում ես 20 հազար: Իբր 10-ը հորով մորով արեցինք, հիմա էլ 20 հազա՞ր: Դու որեւէ աշխատատեղ ստեղծե՞լ ես, Նիկո´լ Փաշինյան:
Այսպիսի ծաղր սեփական ժողովրդի նկատմամբ, որեւէ իշխանություն թույլ չի տվել: Այդքան քննադատում էին 2-րդ եւ 3-րդ նախագահներին, բայց այսպիսի բան դեռ չի եղել, սա խայտառակություն է, նման թքած ունեցող վերաբերմունք սեփական հավատավոր ժողովրդի եւ ինչպես իրենք են ասում, հպարտ քաղաքացու նկատմամբ, երբեք չի եղել:
Կոչ եմ անում ժողովրդին ուշքի գալ, հասկանալ, որ այսօր բացարձակապես խախտված է ճիշտ կառավարվելու իր սահմանադրական իրավունքը»,- հավելեց պատգամավորը: