Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

09 հուլ 2020 11:53

ԱՄՆ-ում 24-ժամյա հակառեկորդ է գրանցվել, մինչդեռ Թրամփը պնդում է, թե ԱՄՆ-ն «լավ վիճակում է»

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հատել է 3 միլիոնի շեմը. նախօրեին երկրում 24-ժամյա հակառեկորդ է գրանցվել՝ վարակման ավելի քան 60 000 նոր դեպք: Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն «լավ վիճակում է»: Երկրի ղեկավարը նաև խոստովանել է, որ որոշումներ կայացնելիս «չի լսում փորձագետներին», գրում է The Guardian-ը։


ԱՄՆ նախագահը Gray TV-ի հետ զրույցում հրապարակավ հակադարձել է ԱՄՆ-ի Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիին, որը բազմիցս, մասնավորապես՝ վերջին օրերին, հանդես է եկել «հանրային առողջապահության հետ կապված ցանկացած հարցի քաղաքականացման դեմ»՝ ընդգծելով, որ վերջին օրերին կորոնավիրուսի մահացության ցածր մակարդակը որպես «մխիթարություն» ընդունելը նպաստում է COVID-19 համավարակի վերաբերյալ «կեղծ պատկերացում ստեղծելուն» և հայտարարել, որ «ԱՄՆ-ն մինչև կոկորդը դեռևս թաղված է կորոնավիրուսի առաջին ալիքի մեջ»։


«Ես համաձայն չեմ նրա հետ։ Գիտեք՝ բժիշկ Ֆաուչին սկզբում ասում էր «դիմակներ մի՛ դրեք», իսկ հիմա ասում է՝ դրե՛ք։ Բացի այդ, ևս մի քանի բան է ասել․ «Մի՛ փակեք Չինաստանի հետ սահմանները։ Մի՛ արգելեք Չինաստանին»:Բայց ես, այնուհանդերձ, արեցի այն ինչ կամենում էի։ Ես, կարելի է ասել, չլսեցի իմ փորձագետներին»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։


79-ամյա Ֆաուչին 1984 թվականից Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրենն է։ Ինչպես գրում է պարբերականը, վերջին շրջանում մեծացել է նրա և Թրամփի միջև լարվածությունը, ինչի ֆոնին Ֆաուչին այլև չի հայտնվում հիմնական լրատվամիջոցների հարթակներում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր