Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

10 հուլ 2020 13:35

ՌԴ-ում Հայրենական մեծ պատերազմի 100-ամյա վետերանին են սպանել,սպանելուց առաջ նրան տանջել են

Բաշկորտոստանի Հանրապետությունում տեղի ունեցած գողության դեպքի ժամանակ սպանվել է Հայրենական մեծ պատերազմի 100-ամյա վետերան Իվան Նեսմեյանովը, հայտնում է ren.tv կայքը՝ Կիգինսկի շրջանի վարչակազմի ղեկավար Զուհրա Գորդիենկոյի հայտարարությանը հղումով։ 


Աղբյուրը մանրամասնում է, որ տարեց տղամարդուն սպանելուց առաջ նրան տանջել են։ 


Դեպքի վայրում այժմ աշխատում են ներքին գործերի նախարարության աշխատակիցները։


Հարևանների խոսքով՝ տղամարդը կնոջ մահից հետո միայնակ է ապրել։  Նրան կանոնավոր այցելել են թոշակառու դուստրերը, հարևանները և սոցաշխատողները։


Հայտնի է, որ Իվան Նեսմեյանովը Հայրենական մեծ պատերազմի տարիների կռվել է Անդրբայկալյան ճակատում։ Վետերանը հարյուրամյակը նշել էր 2019 թվականի նոյեմբերին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր